Մահացել է ռոք երաժիշտ Սքոթ Վեյլանդը
![Մահացել է ռոք երաժիշտ Սքոթ Վեյլանդը](http://gdb.rferl.org/00A926D2-952A-4130-A5CE-55AB7A497E2B_w800_h450.jpg)
Այսօր վաղ առավոտյան մահացել է Stone Temple Pilots և Velvet Revolver ռոք-խմբերի նախկին մենեգրիչ, վերջին տարիներին իր խմբով ելույթներ ունեցող Սքոթ Վեյլանդը։
Ըստ երգչի մենեջերի, 48-ամյա Վեյլանդը մահացել է քնած ժամանակ` ավտոբուսում, որով իր խումբը` Weiland & the Wildabouts, մեկնում էր համերգի` Մինեսոթա նահանգի Բլումինգթոն ավանի մոտ։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ, թեպետ ռոք հանդեսների մեկնաբանները նշում են, որ երգիչը ժամանակին կախվածության մեջ է եղել թմրադեղերից։