Новости по-русски

Քաղաքացիներն ունակ են ինքնուրույն գնահատել փաստարկների կշիռը. Վիկտոր Սողոմոնյան

«Մեր քաղաքացիներն ունակ են ինքնուրույն և ըստ արժանվույն գնահատել ինչպես սահմանադրական փոփոխությունները նախաձեռնողների, այնպես էլ դրանց դեմ հանդես եկողների փաստարկների կշիռը»,- ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ արձագանքելով նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՀՀ նախկին նախագահների քննադատական տեսակետները «մերկապարանոց մեղադրանքներ» են։


«Հասարակական տրամադրությունների և գնահատականների ամենաօբյեկտիվ ցուցիչն այսօր սոցիալական ցանցերի տեսությունն է, որը, մեղմ ասած, բացարձակապես հանրաքվեի կողմնակիցների օգտին չէ»,- ըստ 2rd.am-ի՝ ասել է Վիկտոր Սողոմոնյանը։ 


Երեկ Սողոմոնյանը նաև հայտնել էր, որ «Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Հայաստանի շահերի համար անիմաստ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս չի գնա»:

Читайте на 123ru.net