Новости по-русски

Մեկնարկել է Սեւան ստարտափ սամիթ 2024-ը

 Մեկնարկել է Սեւան ստարտափ սամիթ 2024-ը

Հուլիսի 21-27-ը Սեւանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում, կկայանա Սեւան ստարտափ սամիթ 2024-ը։

Մեկ շաբաթ շարունակ տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին եւ մենտորներին, մասնակցում պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ բանակցությունների, ժամանցային միջոցառումների:

Միջոցառման բացումն ազդարարող արարողությունից առաջ նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը՝ միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել են տաղավարներով եւ ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին:

Սեւան ստարտափ սամիթ վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից: Սամիթին ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենտորներ աշխարհի տասնյակ երկրներից, քննարկում բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ: 2018 թվականից ի վեր Սամիթը կազմակերպվում է նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Հնդկաստանում:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Читайте на 123ru.net