Новости по-русски

ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ՀՀ զինված ուժերին՝ գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար ստեղծելու նպատակով

p bԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․nbsp;/bԵրկուշաբթի կայացած նիստում ԵՄ խորհուրդը որոշել է 10 մլն եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանում գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար ստեղծելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենքnbsp;a href=https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2024/07/22/european-peace-facility-council-adopts-the-first-ever-assistance-measure-in-support-of-the-armenian-armed-forces/ target=_blankԵվրոպական խորհրդի/anbsp;մամուլի ծառայությունից։/pp nbsp;«Աջակցությունն ուղղված է Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ հնարավորությունների բարձրացմանը և ճգնաժամային, արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։ Այն նաև ուղղված է բարձրացնելու Հայաստանի դիմադրողականությունը և ԶՈՒ փոխգործունակությունը միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին մասնակցելու դեպքում, այդ թվում՝ այն առաքելություններին, որոնք տեղակայված են ԵՄ–ում»,- ասվում է հայտարարության մեջ։/pp ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներն էլ ավելի շատ կբարձրացնեն Հայաստանի կայունությունը։/pp nbsp;«Անվտանգությունը գնալով ավելի կարևոր տարր է դառնում nbsp;Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններում։ Ունենք փոխադարձ հետաքրքրություն արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության հարցում»,- նշել է Բորելը:/pp Աջակցությունը տրամադրվելու է Հայաստանի հետ ԵՄ Գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և ուղղված է խթանելու խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը Հայաստանում և Հարավային Կովկասում։/pp ԵՄ խորհուրդը նաև հայտարարել է, որ հետամուտ է Հայաստանի հետ համակողմանի քաղաքական և տնտեսական գործընկերությունն՝ ակտիվացնելով Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շուրջ երկխոսությունը (CSDP):/p

Читайте на 123ru.net