Новости по-русски

Մեկ ամիս կսահմանափակվի երթևեկությունը Երևանի որոշ խաչմերուկներում

p bԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Մեկ ամիս փակ կլինեն Երևանի որոշ խաչմերուկներ։/pp Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փ. – Արցախի պ. խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փ. – Ազատամարտիկների փ. խաչմերուկը ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։/pp Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:/pp Ավելի վաղ քաղաքապետարանից a target=_blank href=https://arka.am/am/news/society/Mek_amis_ertevekutyuny_ksahmanapakvi/հայտնել էին/a, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն միակողմանի փակ է լինելու Լենինգրադյան փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Լենինգրադյան փ. – Ծիծեռնակաբերդի խճ. հատում եղած ճանապարհահատվածները, այնուհետև հակառակ ուղղությամբ։/p

Читайте на 123ru.net