Новости по-русски

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել

p bԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bՍահմանադրական դատարանը մասամբ բավարարել է Վճռաբեկ դատարանի դիմումը:nbsp;/pp Վճռաբեկը Մարտի 1-ի վարույթով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Այս մասին հայտնում է a target=_blank href=https://www.1lurer.am/hy/2024/07/22/1/1161231«Լուրեր»/a-ը։nbsp;/pp Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը:nbsp;/pp Բարձր դատարանը որոշել է, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը՝ այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:nbsp;/pp Սա նշանակում է, որ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքը պետք է վերաորակել:nbsp;nbsp;/pp Վճռաբեկի դիմումի մյուս մասը մերժվել է։/pp 2021 թվականի ապրիլին Երևանի դատարանը «Սահմանադրական կարգի տապալում» հոդվածով դադարեցրեց քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ։nbsp;/p

Читайте на 123ru.net