Новости по-русски

Joomag-ը ներկայացրել է նոր GenAI հարթակ

Հայկական Joomag-ը` բովանդակության թվային հրատարակման առաջատար հարթակը, ներկայացրել է իր նորարարական Generative AI հարթակը:

Այս նորարար լուծումը թույլ է տալիս ձեռնարկությունների մարքեթինգի եւ ոչ ստեղծագործական թիմերին արագորեն ստեղծել բարձրորակ, անհատականացված մարքեթինգային նյութեր՝ միեւնույն ժամանակ պահպանելով ապրանքանիշի չափանիշներն ու դիմագիծը:

Joomag-ի Generative AI հարթակն օգտագործում է մեքենայական ուսուցում՝ պարզեցնելու բովանդակության ստեղծման աշխատանքային հոսքը այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս բարձրորակ դիզայնով բովանդակությանը:

Օգտատերերը կարող են ընտրել մի շարք ձեւանմուշներ, մուտքագրել կամ ներմուծել տվյալներ եւ հաշված րոպեների ընթացքում ստեղծել գեղեցիկ ձեւավորված բրոշյուրներ, կատալոգներ եւ այլ թվային բովանդակություն: Հարթակը չի պահանջում դիզայներական հմտություններ։

[[gallery1]]
«Մինչ գեներատիվ AI-ը փոխակերպում է բազմաթիվ ոլորտներ, Joomag-ն առաջինն է, որ այս մակարդակի նորարարությունը բերում է դիզայնի, ինտերակտիվ բովանդակության տիրույթ։ Մեր առաքելությունը միշտ եղել է օգնել բրենդներին ստեղծել բովանդակություն, որը ոչ միայն բացառիկ տեսք ունի, այլեւ գրավում է ընթերցողներին եւ արդյունավետ է: Նոր Generative AI պլատֆորմի միջոցով այդ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել, քան երբեւէ»,- ասել է Joomag-ի գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը։

Joomag-ի Generative AI հարթակն իդեալական է լայն շրջանակի համար, ներառյալ` անշարժ գույքի, ճանապարհորդության, մանրածախ առեւտրի, արտադրության, ֆինանսների, ապահովագրության եւ այլ ոլորտները:

2009 թվականին ստեղծված Joomag-ն ունի ավելի քան 5000 բիզնես հաճախորդ ամբողջ աշխարհում:

Читайте на 123ru.net