Новости по-русски

Թոփ 5 ոլորտներ 2024թ․–ին ներդրումներ կատարելու համար

Թոփ 5 ոլորտներ 2024թ․–ին ներդրումներ կատարելու համար

Դիտարկենք իրավիճակը գնահատելու գործոնները և գտնենք զարգացման հեռանկարային ոլորտները

p

bԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․/bnbsp;Ֆինանսական շուկան դինամիկ միջավայր է, որը ենթակա է ներքին և արտաքին գործընթացների ազդեցության: Սա բարդացնում է ներդրումների համար ոլորտ ընտրելու խնդիրը և միևնույն ժամանակ նյութ է տալիս վերլուծության համար: Դիտարկենք իրավիճակը գնահատելու գործոնները և գտնենք զարգացման հեռանկարային ոլորտները։

/p

p

bՆերդրումային գրավչության գնահատման չափորոշիչները/b

/p

p

Ընկերության արժեթղթերի հեռանկարները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են: Ոլորտների ներդրումային գրավչությունն ինքնուրույն գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել շուկայական միտումները՝ հիմնվելով մի քանի չափանիշների վրա.

/p

p

/p

ul

liԿայուն աճ կամ մոտ ապագայում տեխնոլոգիական առաջընթաց գրանցելու կարողություն։ Նման ոլորտները հետաքրքիր կլինեն գլոբալ շուկայի համար/li

linbsp;Օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխություններ/li

linbsp; Համաշխարհային պահանջարկ։ Ներդրումների համար հեռանկարային են այն ոլորտները, որոնք կապված են գլոբալ պահանջների բավարարման հետ, որտեղ պահանջարկն առաջ է անցնում առաջարկից, ինչպես նաև աճի պոտենցիալ խթաններն ավելի շատ են, քան առաջարկի համա/li

liԺողովրդագրական միտումներ/li

linbsp;Ռեցեսիային դիմակայելու կարողություն։ Ծառայությունների և ապրանքների արտադրության հետ կապված ընկերությունները, որոնք կախված չեն (կամ քիչ են կախված) տնտեսական պայմաններից/li

linbsp; nbsp; Վերջին մշակումները, տեխնոլոգիական ձեռքբերումները/li

linbsp; Սպառողական վարքագծի դինամիկան/li

linbsp; nbsp;Պետության տնտեսական և քաղաքական վիճակը, որի շուկայում ներկայացված են ոլորտները։ Այսպես, բյուջեի պակասուրդի դեպքում իշխանությունները փնտրում են եկամտի աղբյուր, ինչը կարող է վերածվել մեծ հարկային բեռի ընկերությունների համար։ Պատժամիջոցների պայմանները հաճախ շեշտը տեղափոխում են ներմուծման փոխարինման և արտադրության ընդլայնման վրաnbsp;/li

/ul

p

/p

p

Այս գործոնների ուսումնասիրությունը կարևոր է ինչպես ընթացիկ իրավիճակի գնահատման, այնպես էլ կանխատեսումների համար։

/p

p

bԲարձր ներդրումային ներուժ ունեցող ոլորտներnbsp;/b

/p

p

2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ կարելի է առանձնացնել ներդրումների համար շուկայական հինգ առավել գրավիչ ոլորտները։

/p

p

b1․ Տեխնոլոգիաներ/b

/p

p

Աճի ներուժը, նորարարությունը, բիզնես ներգրավվածությունը առօրյա կյանքում տեխնոլոգիական ոլորտը դարձնում են ներդրումային օպտիմալ ուղղություն։

/p

p

Տեխնոլոգիական ոլորտին են վերաբերում ընկերություններ, որոնք աշխատում են ծրագրային և ապարատային ապահովմամբ, էլեկտրոնային, ինտերնետային և այլ ծառայություններով։

/p

p

Բարձր ակտուալությամբ է առանձնանում բլոքչեյնի ոլորտը։ Բլոքչեյնը ապակենտրոն ցանցերի միջոցով տվյալների պահպանման, ստուգման և փոխանակման տեխնոլոգիա է։

/p

p

Զգալի մասնաբաժին է զբաղեցնում ռոբոտաշինությունը` 3D մոդելավորումը, սենսորները, 5G–ին, ամպային հաշվարկները և մեքենայական տեսողությունը (մեթոդ, որը թույլ է տսլիս սարքավորմանը տեսնել արտադրական գործընթացը, վերլուծություն կատարել և որոշում ընդունել)։

/p

p

Քվանտային հաշվարկը նորագույն ուղղություններից է։ Այն խնդիրները լուծում է ատոմների, մոլեկուլների և այլ կառուցվածքների միջոցով, որը թույլ է տալիս սինթեզավորել նոր նյութեր և դեղամիջոցներ։

/p

p

Հսկայական պահանջարկ ունեն ամպային ռեսուրսները և կիբերանվտանգությունը։ Համաճարակը հանգեցրեց թվային լուծումների սրընթաց աճի, որոնք դարձան առօրյա և գործարար կյանքի մի մասը, այդ թվում` կոմերցիոն և կրթական գործընթացների հիմքը։ Ճգնաժամը նաև հանդես եկավ որպես ցուցիչ, որը բացահայտեց ոլորտի հարմարվողականությունն ու կայունությունը։

/p

p

Վերջին տարիներին սրընթաց առաջընթաց է գրանցվում արհեստական բանականության և մեքենայական կրթության զարգացման ուղղությամբ։ Մշակվող պրոդուկտներն ու ծառայությունները լայնորեն կիրառվում են տարբեր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև ինքնուրույն ղեկավարվող տրանսպորտի արտադրություն։

/p

p

Կարելի է ուշադրություն դարձնել նաև տան համար անհրաժեշտ տեխնոլոգիաների շուկային։ «Խելացի» մեխանիզմները, ավտոմատացումը, էներգախնայող սարքերը և անվտանգության համակարգերը լայնորեն կիրառվում են սպառողների շրջանում, քանի որ հեշտացնում են կենցաղային գործընթացները և համապատասխանում են էկոլոգիական սկզբունքներին։

/p

p

Տեխնոլոգիական ընկերությունների գործունեության համընդհանուր պահանջարկը բարձրացնող գործոն է դառնում նրանց մասնակցությունը գլոբալ խնդիրների լուծման հարցում։ Նորարարությունները կլիմայական վնասակար փոփոխությունների կանխարգելման և էկոլոգիապես մաքուր գործիքների ստեղծման ճանապարհ են բացոււմ։

/p

p

bՀնարավոր ռիսկերnbsp;/b

/p

p

Տեխնոլոգիաների զարգացման նկատմամբ միջազգային հետաքրքրությունը հանգեցնում է ոչ միայն բացահայտումների, այլև կանոնակարգման խստացման: Կարգավորող մարմիններնս օրենսդրական ճնշում են գործադրում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների վրա՝ խստացնելով պահանջները տվյալների պահպանման և գաղտնիության ապահովման նկատմամբ: Կարևոր է նաև հիշել, որ կոնկրետ երկրում ոլորտի զարգացմանը կարող է խոչընդոտել լարված աշխարհաքաղաքական իրավիճակը:

/p

p

Տեխնոլոգիական ընկերությունների նորարարական մոտեցումը միաժամանակ կապված է հնարավոր առաջընթացի և անկանխատեսելիության հետ: Սակայն նույնիսկ բավականին բարձր անկայունության դեպքում նրանց բաժնետոմսերը համարվում են ամենահեռանկարային ակտիվներից մեկը շուկայում: Շատ ներդրողներ պատրաստ են ռիսկի դիմել՝ ակնկալելով մեծ շահույթ:

/p

p

Financial Times-ը գրել է արհեստական ​​բանականության բումի մասին և մեջբերել գրաֆիկական պրոցեսորներ մշակող Nvidia ընկերության ցուցանիշները: Ընկերությունն ավելացրել է ավելի քան 1 տրիլիոն դոլարի կապիտալիզացիա 2024 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում: Սա եռամսյակի ընթացքում համաշխարհային ֆոնդային շուկաների ընդհանուր աճի մոտ մեկ հինգերորդն է: Իսկ 2024 թվականի հունիսին ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 3,34 տրիլիոն դոլարը։ Հատկանշական է նաև, որ գլոբալ հարթակներում առաջատար են կիսահաղորդիչների ոլորտի հետ կապված ճապոնական բաժնետոմսերը։ National Topix ազգային ինդեքսը 2024 թվականին աճել է 16,2%-ով։

/p

p

img width=669 src=/upload/medialibrary/12e/12e1841c0417a73b7a0d316ad3a2e623.jpg height=458 title=фридом alt=фридомbr

/p

p

b2․ Առողջապահությունnbsp;/b

/p

p

Ոլորտը ներառում է դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերություններ, բժշկական ծառայությունների մատակարարներ, սարքավորումների արտադրողներ:

/p

p

Վերջին տարիներին արդյունավետ են թվային բժշկության անհատականացված մեթոդներն ու գործիքները։ Համաճարակի ընթացքում լրջորեն զարգացել են բժշկի և հիվանդի միջև հեռավար փոխգործակցության ծառայություններն ու գաջեթները՝ ցուցանիշների հեռահար մոնիթորինգի համար։ Նաև մեծ ուշադրություն է դարձվում հոգեկան առողջությանը և ծերացման խնդիրներին, ինչը լրացուցիչ հնարավորություններ է բացում նոր ծառայությունների առաջացման և ոլորտի զարգացման համար:

/p

p

Ամերիկյան Global Market Insights խորհրդատվական ընկերության կանխատեսումների համաձայն՝ մինչև 2025 թվական բիոտեխնոլոգիայի համաշխարհային շուկան կգերազանցի 729 միլիարդ դոլարը, իսկ նրա աճի ընդհանուր միջին տարեկան տեմպը կկազմի 8,3 տոկոս։

/p

p

bՀնարավոր ռիսկեր/b

/p

p

Առողջապահական խնդիրների առաջնահերթությունն ու գլոբալ բնույթը պատճառ են հանդիսանում իշխանությունների և կարգավորող մարմինների ակտիվ ներգրավվածության համար, ուստի ներդրողը պետք է հետևի, թե ինչպես են օրենսդրության փոփոխություններն ազդում ընկերությունների աշխատանքի վրա: Կարևոր է նաև աշխարհաքաղաքական իրավիճակի գործոնը, քանի որ մատակարարումները հաճախ կազմակերպվում են միջազգային մակարդակով։ Վերջապես, բժշկության շրջադարձը դեպի առաջադեմ տեխնոլոգիաներ՝ արհեստական ​​բանականություն, գեների խմբագրում, կապված է էթիկ ասպեկտի հետ, որը կարող է ազդել ընկերությունների գործունեության վրա:

/p

p

Շուկայի մասնակիցները, որոնք աշխատում են նորարարությունների վրա բժշկության ոլորտում, մեծ ուշադրություն են գրավում և կշարունակեն ճանաչում ձեռք բերել, այդ պատճառով դրանք դառնում են ներդրումների ակտուալ և հեռանկարային ուղղություն։

/p

p

img width=669 src=/upload/medialibrary/eab/eabafaf11c22983159be84d9faabe573.jpg height=458 title=фридом alt=фридомbr

/p

p

b3․ Ֆինտեխ/b

/p

p

Շուկայի սեգմենտը ներառում է ընկերություններ, որոնք զբաղվում են ֆինանսական ոլորտում տեխնոլոգիաների մշակմամբ և կիրառմամբ: Դրանք ներառում են թվային վճարումները, հաշիվների ավտոմատացված կառավարումը, peer-to-peer վարկավորումը. սա վարկերի տրամադրման ծառայություն է, որում որպես վարկատու են հանդես գալիս ոչ միայն բանկերը, այլև ֆիզիկական անձինք։

/p

p

Ֆինանսական տեխնոլոգիաներն օգնում են կառավարել ռիսկերը և բացահայտել խարդախ սխեմաները, բարելավել միջոցների փոխանցման համակարգերը և արագացնել բիզնես գործարքները: Դա մեծացնում է հաճախորդների վստահությունը և ծառայությունների նկատմամբ պահանջարկը և հետևաբար հանգեցնում է ընկերությունների ու ներդրողների հաջողությանը։

/p

p

bՀնարավոր ռիսկերnbsp;/b

/p

p

Օգտատերերի շրջանում ոլորտի պրոդուկտների տարածումը կարող է հանգեցնել արժեթղթերի վերագնահատման՝ առաջացնելով «բում» շուկայում, իսկ հետո գրանցել սրընթաց անկում: Բացի այդ, ֆինտեխ կարգավորման կանոնները մնում են անկայուն և անհասկանալի, ինչը սպառնում է նվազեցնել ընկերությունների աշխատանքը և նույնիսկ արգելափակել գործունեությունը:

/p

p

img width=669 src=/upload/medialibrary/9e0/9e02d53b6e2b41e63507df50a7578767.jpg height=458 title=фридом alt=фридомbr

/p

p

b4․ Գյուղատնտեսությունnbsp;/b

/p

p

Ոլորտը ներառում է բուսաբուծությունը և անասնաբուծությունը, հումքի մատակարարումը սննդամթերքի արտադրության համար։ Այս ոլորտի գործընթացները ապահովում են պարենային անվտանգությունն ամբողջ աշխարհում, ուստի ներգրավված ընկերությունները մշտական ​​պահանջարկ ունեն:

/p

p

Գյուղատնտեսությունը զարգանում է GPS համակարգերի, արբանյակային պատկերների, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների և CRISPR-ի (ԴՆԹ-ի մասնիկները փոխելու մեթոդ) ներդրման շնորհիվ: Դա օգնում է կանխել կլիմայական գործոնների բացասական ազդեցությունը և գործել սահմանափակ ռեսուրսներով:

/p

p

Ընկերությունների տեխնոլոգիական առաջընթացը գրավում է ներդրողներին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել առաջադեմ ոլորտներում: Բացի այդ, բուսական դիետաների, այլընտրանքային սպիտակուցների և մշակաբույսերի որոնումների միտումը հնարավորություններ է բացում շուկայի նոր ուղղությունների զարգացման համար:nbsp; nbsp; nbsp; nbsp; nbsp; nbsp;

/p

p

bՀնարավոր ռիսկեր/b

/p

p

Ոլորտում գործող ընկերությունների ցուցանիշները մեծապես կախված են սեզոնային գործոններից: Ցածր բերքատվության պատճառով արտադրության ծավալները նվազում են, բարձրի պատճռով՝ գները նվազում են և մրցակցությունը մեծանում է. Բացի այդ, ընկերությունները պետք է հետամուտ լինեն տեխնոլոգիական և էկոլոգիական մոտեցմանը՝ արտադրողականությունը բարելավելու, օրենսդրության, հաճախորդների և գործընկերների պահանջներին համապատասխանելու համար։ Հետևաբար, նրանք պետք է մշտապես մեծ միջոցներ հատկացնեն սարքավորումները թարմացնելու և այլընտրանքային մեթոդներ մշակելու համար։

/p

p

img width=669 src=/upload/medialibrary/4ce/4ce0b4cd5af870d207ca4cac99ab5d4c.jpg height=458 title=фридом alt=фридомbr

/p

p

b5․ Հեռահաղորդակցություն/bnbsp;

/p

p

Ոլորտի ներկայացուցիչները ենթակառուցվածք են ստեղծում ամբողջ աշխարհում ինտերնետի և հեռախոսի միջոցով տվյալների փոխանակման համար։ Ոլորտը ներառում է արբանյակային և մալուխային ընկերություններ, կապի անլար օպերատորներ և ինտերնետ փրովայդերներ, համապատասխան սարքավորումներ արտադրողներ:

/p

p

Հեռահաղորդակցական շուկայի կայուն աճը կապված է հեռավար ծառայություններ մատուցող սարքերի և ծառայությունների տարածման հետ: Այն համարվում է անվտանգ ներդրումների համար, քանի որ տվյալների անլար ուղարկման պահանջարկը պահպանվում է նույնիսկ տնտեսական անկումների ժամանակ:

/p

p

/p

p

bՀնարավոր ռիսկերnbsp;/b

/p

p

Սպառողների ավելացող ակնկալիքներն ու տեխնոլոգիաների զարգացումն ընկերություններից պահանջում են մշտապես մեծ գումար ներդնել պրոդուկտների ադապտացման և կատարելագործման համար։ Բացի այդ, ծախսերն ավելանում են ավելի էկոլոգիական նյութերի անցնելու դեպքում, օրինակ՝ ոլորտի առաջատար ներկայացուցիչները հրաժարվում են կապարային մալուխներից։ Դա կարող է հանգեցնել արդյունավետության նվազմանը, շահույթի կորստի և բաժնետոմսերի վաճառքի։

/p

p

img width=669 src=/upload/medialibrary/3fe/3fede6b0273c4143229c07cc041acc4b.jpg height=458 title=фридом alt=фридомbr

/p

p

bԱմփոփումnbsp;/b

/p

p

Ինչպես պարզ է դառնում հոդվածից, ներդրումների համար ոլորտ ընտրելիս անհրաժեշտ է կողմնորոշվել ընկերությունների հարցում, որոնք աշխատում են տեխնոլոգիաների արտադրության, առողջապահության, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության ոլորտներում։

/p

p

Միաժամանակ ոլորտի գնահատման հիմնական չափանիշներն են․

/p

p

/p

ul

linbsp; գլոբալ պահանջարկը/li

linbsp; համապատասխանությունը միտումներին/li

linbsp; nbsp;նորարարությունը/li

linbsp; կայունությունը։/li

/ul

iՆյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության ևnbsp;/ia href=https://ffin.am/ target=_blankiFreedom Broker Armenia/i/ai–իnbsp;/ia href=https://arka.am/am/news/a_year_of_investing_in_yourself/ target=_blanki«Ֆինանսական ինքնակրթման տարի»/i/ainbsp;համատեղ նախագծի շրջանակում:/ibr

Читайте на 123ru.net