ՀՀ-ում ընդունվել է հսկիչ նշաններով գարեջրի դրոշմավորման փորձնական ծրագիր
![ՀՀ-ում ընդունվել է հսկիչ նշաններով գարեջրի դրոշմավորման փորձնական ծրագիր](https://arka.am/upload/resize_cache/iblock/a9c/220_165_2/a9ca7c53ed3b0962cedcc2cd674a4912.jpg)
Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային DataMatrix կոդով մակնշման միջոցով
p
bԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ//b․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել գարեջրի հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշման փորձնական ծրագրին։
/p
p
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2013-ից գարեջուրը և գարեջրային խմիչքները ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ Վերոնշյալ կարգավորումներն ապահովելու նպատակով նպատակահարմար է ներդնել գարեջրի՝ հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգ։ Ընդ որում, մինչև դրոշմավորման համակարգի ներդրումն անհրաժեշտ է իրականացնել դրոշմավորման փորձնական ծրագիր։
/p
p
Ծրագրի հիմնական նպատակն է՝ տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ Հայաստանում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում ապրանքների շրջանառության ճշտգրիտ և իրատեսական պատկեր։
/p
p
Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային DataMatrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող՝ ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Ազգային օպերատորը՝ թվային եղանակով։

br
Ծրագրի շրջանակներում բջջային հավելվածի ստեղծումը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ունենալով նաև որակի նկատմամբ հասարակության անուղղակի վերահսկողություն։
/p