ՀՀ-ում ընդունվել է հսկիչ նշաններով գարեջրի դրոշմավորման փորձնական ծրագիր
p bԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ//b․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել գարեջրի հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշման փորձնական ծրագրին։/pp Հիմնավորման մեջ նշվում է, որ 2013-ից գարեջուրը և գարեջրային խմիչքները ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ Վերոնշյալ կարգավորումներն ապահովելու նպատակով նպատակահարմար է ներդնել գարեջրի՝ հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգ։ Ընդ որում, մինչև դրոշմավորման համակարգի ներդրումն անհրաժեշտ է իրականացնել դրոշմավորման փորձնական ծրագիր։/pp Ծրագրի հիմնական նպատակն է՝ տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ Հայաստանում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում ապրանքների շրջանառության ճշտգրիտ և իրատեսական պատկեր։/pp Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային DataMatrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող՝ ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Ազգային օպերատորը՝ թվային եղանակով։/pp Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային DataMatrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող՝ ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Ազգային օպերատորը՝ թվային եղանակով։/pp br Ծրագրի շրջանակներում բջջային հավելվածի ստեղծումը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ունենալով նաև որակի նկատմամբ հասարակության անուղղակի վերահսկողություն։/p