Новости по-русски

AICA-ն ներդրում է կատարել հայկական Docus ստարտափում

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է հայկական Docus ստարտափում ներդրում կատարելու մասին։

Docus-ն առաջարկում է առողջապահության ոլորտում մի շարք նորարական գործիքներ՝

•    Անհատականացված AI առողջապահական օգնական․ այն թույլ կտա լրացնել առողջական տվյալները, դրա հետ կապված ցանկացած հարց ուղղել եւ արհեստական բանականության միջոցով ստանալ անհատականացված պատասխաններ:
•    Զրույցի կցորդներ. առողջական գրառումները եւ թեստի արդյունքները հնարավոր է կցել անմիջապես չատում՝ ավելի խորը AI ինսայթների համար:
•    AI առողջապահական զեկույց․ սա հնարավորություն է տալիս ստեղծել անհատականացված AI առողջապահական հաշվետվություն՝ ախտանիշների, թեստի արդյունքների, հնարավոր ախտորոշման եւ առաջարկությունների վերաբերյալ:
•    Բժիշկների կողմից վավերացում. կարող եք կիսվել AI-ի գեներացրած առողջության զեկույցով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջատար բժիշկների հետ՝ առավելագույն ճշգրտություն ապահովելու համար:

Читайте на 123ru.net