Новости по-русски

Երևանի կենտրոնի փողոցներից մեկում երթևեկելի գոտի կառանձնացվի միայն տրանսպորտի համար

p bԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։/pp Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:nbsp;/pp «Հավելեմ, որ նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։ Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:Բացի այդ, Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:/pp Տրանսպորտային համակարգի բարելավման աշխատանքները շարունակական են, և ապագայում նախատեսվում են ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնում՝ նպաստելով ավելի արդյունավետ և հարմարավետ հասարակական տրանսպորտի կազմակերպմանը», – նշել է Կոստանյանը։/p

Читайте на 123ru.net