Новости по-русски

Չունենալով ելք դեպի ծով՝ Հայաստանը պետք է լավագույնս օգտագործի մարդկային ռեսուրսները․ ՀՀ–ում ԱԶԲ–ի ղեկավար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

p bԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Վերջին տարիներին ներդրողների ուշադրությունն ավելի է կենտրոնանում էկոլոգիապես պատասխանատու ներդրումների վրա: Ասիական զարգացման բանկը, որը ներկայանում է որպես կլիմայական բանկ, լուրջ միջոցներ է հատկացնում իր ներկայության երկրներին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար՝ կայուն զարգացում ապահովելու նպատակով։ Հայաստանն այս համատեքստում բացառություն չէր։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ​​առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ներկայացրել է ընթացիկ և նախատեսվող ներդրումային նախագծերը, ինչպես նաև նշել դրանց բնապահպանական բաղադրիչը։/pp b«ԱՌԿԱ»․ պարոն Լամբերտ, ԱԶԲ նախագահ Մասացուգա Ասակավան 2023 թվականի նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱԶԲ–ն պատրաստ է ընդլայնել մեր երկրում իրականացվող համատեղ ծրագրերի շարքը։ Ներկայացրեք, խնդրում եմ, ինչ ծրագրերի մասին է խոսքը և ի՞նչ ծավալների։/b/pp bԴ․ Լամբերտ․ /bԱԶԲ-ն Հայաստանի հետ համագործակցության ռազմավարություն մշակելիս առանձնացնում է երեք հիմնական վեկտոր։ Առաջինը ենթադրում է մասնավոր հատվածի զարգացում, որն առաջին հերթին նախատեսում է ընկերությունների ուղղակի ֆինանսավորում, համապատասխան միջավայրի ապահովում, որը ներառում է տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների ուժեղացում և արդիականացում՝ մասնավոր հատվածին աջակցելու նպատակով։/pp Երկրորդը վերաբերում է մարդկային կապիտալի զարգացմանը և կառավարության կառավարման կարողություններին: Չունենալով ելք դեպի ծով՝ Հայաստանը պետք է կարողանա լավագույնս օգտագործել առկա մարդկային ռեսուրսները և դառնա բարձր եկամուտ ունեցող երկիր։ Այս առումով նկատի ունենք ինչպես առողջապահության և կրթության ոլորտներին ուղղված նախագծերը, այնպես էլ հրապարակային վարչարարության բարեփոխման ու բարելավման ծրագրերը։/pp Երրորդը վերաբերում է կլիմայի փոփոխությանը։ Գլոբալ ջերմաստիճանն աճում է։ Սա նորություն չէ, բոլորս էլ գիտենք դրա մասին, բայց Հայաստանում, այլ երկրների համեմատ, ջերմաստիճանը միջինում ավելի արագ է բարձրանում։ Եթե ​​նայեք եղանակի կանխատեսմանն անձրևների ակնկալիքների տեսանկյունից, ապա, ըստ հետազոտությունների, տեղումները քիչ կլինեն, բայց ջերմաստիճանային սթրեսի ազդեցությունը մարդու վրա շատ ավելի մեծ կլինի։ Որպես կլիմայական բանկ՝ ԱԶԲ-ն նախատեսում է օգնություն ցուցաբերել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել այդ մարտահրավերները։/pp b«ԱՌԿԱ»․ ակնհայտ է, որ Հայաստանը հասկանում է այս խնդիրները և ակտիվորեն ներառում է բնապահպանական բաղադրիչը տնտեսական զարգացման մեջ։ Մասնավորապես, զարգանում է արևային էներգետիկան, իրականացվում են ջրային ռեսուրսների պահպանման նախագծեր։ ԱԶԲ-ն պատրաստվու՞մ է քայլեր ձեռնարկել՝ օգնելու Հայաստանին այս նախագծերի իրականացման գործում, և ի՞նչ բյուջե է նախատեսվում դրա համար հատկացնել։/b/pp bԴ․ Լամբերտ․/b ԱԶԲ–ն աջակցում է Հայաստանին տարբեր ուղղություններով։ Խոսքն առաջին հերթին գիտելիքների ընդլայնման և իրազեկվածության բարձրացման, կառավարության և այլ դերակատարների հնարավորությունների զարգացման ծրագրերի մասին է։ Ներկայացնեմ երեք ուղղություն, որոնցով կարծում եմ՝ կարող ենք գեներացնել ամենամեծ հավելյալ արժեքը։/pp Առաջինը մասնավոր հատվածն է։ ԱԶԲ-ն հնարավորություն ունի աջակցել մասնավոր հատվածի ընկերություններին այնպիսի նախագծերի ստեղծման հարցում, որոնք կունենան բնապահպանական բաղադրիչ, ապա օգնել նրանց գտնել միջոցներ դրանք իրականացնելու համար: Տարբերակները ներառում են «կանաչ պարտատոմսերը» կամ այլ տեսակի ֆինանսավորում:/pp Երկրորդը ջրային ռեսուրսների կառավարումն է։ Հայաստանում իսկապես կա լրացուցիչ ջրամբարների կառուցման, ոռոգման համակարգի արդիականացման և վերազինման, ինչպես նաև ոռոգման առաջադեմ պրակտիկաների ներդրման անհրաժեշտություն: Այս տարի ԱԶԲ–ի հայաստանյան գրասենյակին է միացել փորձառու փորձագետ, ով պատասխանատու է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի համար։ Նրա խնդիրն է առաջիկա մի քանի տարիների ընթացքում խորհուրդներ տալ Հայաստանի կառավարությանը ջրային ռեսուրսների հարցերի շուրջ։/pp Երրորդը էլեկտրաշարժունակությունն է: Հայաստանն ունի եզակի դիրք, որից կարող է օգտվել էլեկտրական մեքենաների հարցում: Դուք ունեք էլեկտրաէներգիայի գեներացման մի քանի աղբյուր, մասնավորապես՝ ատոմակայանը, գազը և այլն: Հաշվի առնելով համեմատաբար մաքուր էներգիայի այս բազան,՝ էլեկտրական մեքենաները լիցքավորելու համար էլեկտրաէներգիայի օգտագործումը շատ ավելի էկոլոգիական է, քան ներքին այրման շարժիչներում վառելիքի այրումը: Քանի որ Հայաստանը բավականին փոքր երկիր է, կարելի է հեշտությամբ և արագ ճանապարհորդել հյուսիսային սահմանից մինչև Իրանի սահման (հարավ)՝ կանգ առնելով միայն մեկ-երկու անգամ էլեկտրական մեքենան լիցքավորելու համար։/pp Այս պահին դժվարանում եմ տվյալ նախագծերի համար թվեր ներկայացնել՝ ելնելով որոշակի հանգամանքներից։ Օրինակ՝ ինչ պահանջներ կլինեն կառավարությունից ու մասնավոր հատվածից, և որքանով հնարավոր կլինի ներգրավել կոնցեսիոն միջոցներ։/pp img width=669 alt=Дон Ламберт src=/upload/medialibrary/757/7577c7b9fb27fefd48a58e66691a1c85.jpg height=445 title=Дон Ламбертbr/pp b«ԱՌԿԱ»․ որքա՞ն է այսօր Հայաստանում Բանկի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը:/b/pp bԴ. Լամբերտ․/b այսօր ԱԶԲ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ընդհանուր ծավալը կազմում է 1,8 մլրդ դոլար, որից մոտավորապես 25%-ը ներդրված է մասնավոր հատվածում, մնացածը՝ պետական ​​հատվածում:/pp b«ԱՌԿԱ»․ իսկ ի՞նչ նախագծեր է բանկը հաստատել 2024 թվականի առաջին կիսամյակում: Ի՞նչ նախագծեր են նախատեսվում իրականացնել այս տարի։/b/pp bԴ. Լամբերտ․/b ներկայումս հաստատվել է 3 մլն դոլար բյուջեով նախագիծ, որի նպատակն է պատրաստել 1000 ֆերմերական տնտեսություններ՝ հարմարեցնելու գյուղատնտեսական պրակտիկան կլիմայական պայմաններին:/pp Նշեմ, որ մեր նախագծային ցիկլը համընկնում է օրացուցային տարվա հետ և, ըստ այդմ, մինչև տարեվերջ նախատեսում ենք ստորագրել ևս 3-4 նոր նախագծեր։ Այդ նախագծերից մեկի շրջանակում կվերականգնվեն և կվերանորոգվեն հանրապետության 24 բուժհաստատություններ։ Դրանք բոլորը հիմնականում տեղակայված են գյուղական վայրերում և գտնվում են բավականին վատ, մաշված վիճակում։ Նպատակը Հայաստանում անհրաժեշտ թվով բուժհաստատությունների պատրաստումն է, քանի որ ակնկալվում է բժշկական ծառայությունների պահանջարկի աճ համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրման կապակցությամբ։/pp Մեկ այլ նախագիծը, որը նույնպես նախատեսում ենք հաստատել այս տարի, ուղղված է լինելու հասարակական ​​կառավարման ամրապնդմանը։ Խոսքը հասարակական ​​ֆինանսների և ներդրումների կառավարման մասին է։ Շատ կարևոր է, որպեսզի կառավարության հավաքած հարկերը լավագույնս ներդրվեն ապագայի համար։ Առնվազն ևս մեկ ներդրումային ծրագիր կապված է մասնավոր ընկերությունների հետ։/pp b«ԱՌԼԱ»․ կոնցեսիոն միջոցների ներգրավման տեսակետից ԱԶԲ–ն որքա՞ն ռեսուրս է օգնել ներգրավել Հայաստան։/b/pp bԴ․ Լամբերտ․/b ԱԶԲ-ն հայտ է պատրաստում դոնորային ֆինանսավորման մարմնին: Նախատեսում ենք, որ այդ հայտի շրջանակում կոնկրետ Հայաստանին կարող է հատկացվել մինչև 40 մլն դոլար։ Դրանք կուղղվեն կլիմայի փոփոխությունների ազդեցության նվազեցմանը և դրանց դեմ պայքարին:/pp b«ԱՌԿԱ»․ տնտեսական զարգացման ի՞նչ ռիսկեր եք տեսնում, որոնք պոտենցիալ կերպով կարող էին ազդել ներդրողների տրամադրության վրա։/b/pp bԴ․ Լամբերտ․/b եթե խոսենք ռիսկերի մասին, ապա ես կկենտրոնանայի արտաքին ռիսկերի, տարածաշրջանի խաղաղության և կայունության, ինչպես նաև մակրոտնտեսական ռիսկերի վրա, որոնք կարող էին ազդել հայկական արժույթի՝ դրամի վրա։/pp Դրանք ներդրումային ռիսկեր են, բայց ես կցանկանայի անդրադառնալ կլիմայական ռիսկերին: Երբ դիմում ենք տարբեր նախագծերի, փորձում ենք նախատեսել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն բարձրացող ջերմաստիճանի դեմ պայքարին։ Մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի ավելի որակյալ բժշկական սպասարկում ցուցաբերվի, ջրային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործվեն, օգնում ենք մասնավոր հատվածին մշակել ավելի էկոլոգիական նախագծեր։/pp b«ԱՌԿԱ»․ արդյոք Բանկը դիտարկու՞մ է ենթակառուցվածքային նախագծերի իրականացում` հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և տրանսպորտային հաղորդակցությունների բացման հնարավորությունը, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ:/b/pp bԴ․ Լամբերտ․/b նշեմ երկու նախագիծ։ Մենք ներդրումներ ենք կատարել Հայաստանի տրանսպորտային համակարգում։ ԱԶԲ-ն ներգրավված է եղել բազմաթիվ նախագծերում, և այժմ նախատեսվում է ֆինանսավորել Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարությունը: Այս ներդրումը կօգնի սյունեցիներին ունենալ լավագույն հաղորդակցությունը Երևանի հետ, այսինքն՝ ստանալ հասանելիություն ոչ միայն ավելի որակյալ բժշկության և կրթության նկատմամբ, այլև թույլ կտա նրանց ներմուծել սեփական ապրանքներն ու իրացնել։/pp Երկրորդ ուղղությունը, որը մենք քննարկում ենք, Գյումրիին այնպիսի աջակցության ցուցաբերումն է, որ քաղաքը հնարավորինս օգուտ քաղի սահմանների հավանական բացումից։ Մենք մտածում ենք, թե ինչպես օգնել «Ազատ առևտրի գոտու» կառուցման և «Չոր նավահանգիստ» հայեցակարգի իրականացման հարցում։ Սա շատ կարևոր է, քանի որ Գյումրին ունի աշխարհագրական կարևոր առավելություններ. քաղաքը կարող է կապել Հայաստանը և՛ Թուրքիայի, և՛ Վրաստանի հետ, և տեղակայված է այնպիսի դիրքում, որը ոմանց կողմից համարվում է «Միջին միջանցք»: Իրականում, շատ երկրներ փորձում են այնպես անել, որպեսզի այդ երթուղիներն անցնեն այդ տարածքով, և դա կարող է շատ կարևոր լինել առևտրի և տնտեսական աճի համար:/pp Կարծում ենք, որ «Չոր նավահանգիստը», «Ազատ առևտրի գոտին» և օդանավակայանը միասին կարող են ավելացնել Հայաստանի և, մասնավորապես, Գյումրիի գրավչությունը՝ որպես տարանցիկ երթուղի և մեծացնել տնտեսական աճի ապահովման շանսերը։/pp Այս բոլոր նախագծերը «Խաղաղության խաչմերուկի» կմախքն են, որը մենք բարձր ենք գնահատում:/pp b«ԱՌԿԱ»․ հուլիսի վերջին լրացավ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի Ձեր ղեկավարության մեկ տարին։ Ինչպե՞ս կգնահատեք այս շրջանը: Ընդհանրապես, ի՞նչ խնդիրներ եք դնում ձեր առջև, Հայաստանում ո՞ր նախագծերի իրականացումն եք համարում ամենահեռանկարայինը։ /b/pb /bp bԴ․ Լամբերտ․/b ԱԶԲ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին և շարունակել աշխատել այստեղ։ Իսկ այն փաստը, որ մեր նախագահ պարոն Մասացուգան անցյալ տարի այցելեց Հայաստան, լավագույնս ընդգծում է ԱԶԲ թիմի լուրջ վերաբերմունքը։ Եթե ​​ինձ հարցնեիք, թե ուր պետք է ուղղվեն ԱԶԲ-ի ջանքերը, ես կասեի` միանշանակ բնակչությանը բնակարանով ապահովելու նախագծերի վրա: Ինչու՞ եմ խոսում այս մասին: Որովհետև շուրջ 40 հազար ընտանիք բնակարանային խնդիր ունի, և դրան գումարվեց 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար էթնիկ հայերի ներհոսքը։ Քանի որ կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է նրանց օգնություն տրամադրել բնակարանային ապահովման հարցում, ապա այս համատեքստում ԱԶԲ-ն պետք է կարևոր դեր խաղա և դրսևորի մաքսիմալ արդյունավետություն։/pp Հաջորդ ուղղությունը մասնավոր հատվածում ներդրումներն են։ ԱԶԲ-ի օգնության ավելի քան 25%-ն ավանդաբար ուղղվում է մասնավոր հատվածին: Ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսությունն ավելի շատ հնարավորություններ ունի կլանելու օտարերկրյա ներդրումները։ Համագործակցելով ԱԶԲ-ի հետ՝ այս ընկերությունները հնարավորություն են ստանում ներդնել և զարգացնել լավագույն փորձը կորպորատիվ կառավարման առումով:/pp Վերջին ուղղությունը, որի վրա կկենտրոնանայի, տրանսպորտի ոլորտն է: Ես արդեն նշել եմ, որ ԱԶԲ-ն ներդրումներ է նախատեսում Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածում։ ԱԶԲ-ն կառավարության հետ համատեղ քննարկում է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման հարցը։ ԱԶԲ-ն նաև իր պատրաստակամությունն է հայտնել կանգնել կառավարության կողքին «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման գործում, քանի որ դրանք այն նախագծերն են, որոնք ուղղակիորեն ազդում են մարդկանց կյանքի վրա:/p

Читайте на 123ru.net