Новости по-русски

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 30-ը

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն եւ ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Կամավոր ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, այդ թվում՝ դասվարների համար։

Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որեւէ մեկով՝ իր ընտրությամբ:

Սեպտեմբերի 30-ից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:

Հայտերի լրացման մանրամասների համար ուղեցույցները՝ ուսուցիչ չաշխատող անձի համար, դպրոցում աշխատող ուսուցիչների համար:

Читайте на 123ru.net