Новости по-русски

«Ես Վահրամն եմ, ալկոհոլիկ, որն այսօր չի խմել»

Անանուն Ալկոհոլիկների (ԱԱ) համայնքում մարդիկ են, որոնք միմյանց մասնակից են դարձնում իրենց փորձառություններին, կարողություններին ու հույսերին։ Խմբի անդամ դառնալու միակ պայմանը խմելը թողնելու ցանկությունն է:

Անանուն Ալկոհոլիկների համայնքը հիմնադրվել է 1935թ.-ին՝ ԱՄՆ-ում: Այսօր արդեն ԱԱ-ի խմբեր գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ դրանց անդամների թիվը գերազանցում է 2 միլիոնը:

2022թ. օգոստոսից ԱԱ-ի հայալեզու եւ ռուսալեզու մշտական խմբեր են գործում նաեւ Երեւանում: Դրանց հիմնադիրներից մեկը 35-ամյա Վահրամն է (անունը փոխված է – հեղ.)՝ ալկոհոլիկ, որը երկու տարի չի խմում:

Վահրամը բոլորի համար էր, բայց ոչ ինքն իր

Երբ ինձ իմ մասին են հարցնում, հասկանում եմ, որ երկու Վահրամի մասին պետք է պատմեմ: Մեկի, որին ճանաչում են բոլորը ու մյուսի, որը ես եմ իրականում:

Բոլորի ճանաչած, սիրելի Վահրամը լավ տղա է: Ծնվել է Արցախում՝ սոցիալապես ապահով ընտանիքում, ստացել լավ դաստիարակություն, դպրոցում եղել գերազանցիկ: Հետո ընդունվել է համալսարան, վայելել երիտասարդությունը, ծանոթացել ապագա կնոջ հետ, գտել լավ աշխատանք ու դարձել երեք երեխայի հայր: Այս Վահրամը բոլորի համար օրինակ է, ուժեղ կամքի տեր տղամարդ, որն Արցախում 2020թ.-ին ամեն ինչ կորցնելուց հետո նորից ոտքի է կանգնել ու կյանքը սկսել զրոյից:

Մյուս՝ իրական Վահրամը, ալկոհոլիկի ու խաղամոլի ընտանիքում է ծնվել: Հիշում է՝ ինչպես էր 6 տարեկանում հորը խնդրում միասին շախմատ խաղալ: Հայրը նստում էր, երեք րոպեում հաղթում, որ արագ անցնի «очко»-ին: Դրանում ազարտը շատ էր: Դիսֆունկցիոնալ ընտանիքից ստացած մանկական տրավմաները Վահրամի ներսում մեծ դատարկություն էին ստեղծել, որն ինչ-որ կերպ փակել էր պետք: Դպրոցում տարբերակը գերազանցիկ լինելն էր, ամեն ինչում առաջինը լինելու ձգտումը: Վահրամը հաճախ էր խաբում, որ նման լինի իր իսկ գլխում գծած իդեալին: Մտածում էր՝ սա սիրված ու հարգված լինելու միակ տարբերակն է:

Ապրելով ալկոհոլիկի հետ՝ Վահրամի մայրը փոխկախյալ էր: Հետո, արդեն մեծացած Վահրամն այլ տարբերակ չուներ, քան ինքն իրեն որպես կին հենց նման ու դարձյալ փոխկախյալ կնոջ ընտրելը: Դա մոդել էր, որը կրկնվելու էր սերնդեսերունդ, եթե ինչ-որ մեկն ի վերջո չորոշեր ընդհատել շղթան: Այս Վահրամը սովորել էր՝ պետք է ապրել ոչ թե ինքդ քեզ հասկանալու, զգալու համար, այլ, որ մարդիկ ասեն՝ «օ՜, մալադեց»: Վահրամը բոլորի համար էր, բայց ոչ ինքն իր:

Սկսեցի խմել

2012թ.-ին ընդունվել էի աշխատանքի, հանդիպում էի ապագա կնոջս հետ, ինձ վրա վերցրել էի պատասխանատվություն: Ներսիս դատարկությանը միացել էին այս գործոններն ու «դրանց տակից» դուրս գալ էր պետք: Ստացվեց այնպես, որ համարյա ամեն օր աշխատանքից հետո ինձ հյուր էր կանչում մեր հարեւանը, տնական օղի ուներ: Մոտ երեք ամիս հետո հասկացա՝ անհամբեր սպասում եմ օրվա այն պահին, երբ կմտնեմ իր տուն, կխմեմ ավանդական երկու բաժակը, կանջատվեմ ու կքնեմ: Այս այցերն ընդհանրապես շփման, հետաքրքիր զրույցների կամ լավ ընկերներ լինելու մասին չէին, միայն խմելու: Բայց սա ինքդ քեզ խոստովանելու համար տարիների աշխատանք է պետք:

Որոշ ժամանակ անց ամուսնացա: Սկսվեցին մորս ու կնոջս կռիվները: Երկուսն էլ փոխկախյալ էին, երկուսն էլ՝ բնույթով պերֆեկցիոնիստ: Այլ կերպ չէր կարող լինել: Ի՞նչ էի անում ես. գտել էի «ընկերների» խումբ, որտեղ բոլորը խմում են: Այդ խումբն իմ «կոմֆորտի գոտին» էր, այստեղ ինձնից ոչ ոք պահանջ ու ակնկալիք չուներ: Մենք միայն խմում էինք ու ծիծաղում:

Մեկ-երկու տարի անց հասա մի փուլի, երբ ինձ համար կարեւոր էր միայն օղու առկայությունն ու ընկերներով հավաքվելու դեպքում բլոտ կամ սեկա խաղալը: Բնականաբար, գումարով: Խաղերի ընթացքում երբեմն պարտք էի վերցնում, հետո պապայից խնդրում ու վերադարձնում: Չգիտեր, որ խաղում եմ: Խմելը նկատել էր ու ընդամենն ասել՝ մի խմի: Ծիծաղելի էր սա իրենից լսել, որովհետեւ իր վարքով ինձ չխմել չէր սովորեցրել:  

Չկայի, երբ խմած չէի

Փոքրիկ՝ 6-ամյա Վահրամի աշխարհընկալումը, մարդկանց հետ շփվելու ձեւն այդ տարիքից չէին «մեծացել» եւ սեփական ընտանիքում նա կրկնում էր ծնողների կյանքի մոդելը: Ինչպես հայրս էր մորս հարցնում՝ «ո՞ւր էիր, ո՞ւմ հետ, ինչո՞ւ 20 րոպե ուշացար», նույնն անում էի ես: Կնոջս չեմ խփել, բայց եղել են դեպքեր՝ քաշքշել եմ: Հետո մեղքի զգացումը կրծում էր, բայց խմում էի ու ազատվում դրանից:

Եթե կինս փոխկախյալ չլիներ, կընդհատեր այս շղթան: Բայց մնում էր ու մտածում՝ ամեն ինչ նորմալ է, բոլոր ընտանիքներում էլ լինում է: Ավելին՝ եթե չվիճեի նրա հետ, «չապահովեի» էմոցիոնալ վայրիվերումներն, ինձ հետ ապրել չէր կարողանա: Ես գիտակցեցի այս ամենի անառողջ լինելը, երբ հասա իմ «հատակին»: Նա էլ կհասկանա, երբ գա իր ժամանակը:

Այս ընթացքում «արտաքին աշխարհի» Վահրամը շարունակում էր ապրել իր բնականոն կյանքը: Արդեն երեխա ուներ, լավ հայր էր, սիրող ամուսին ու պատասխանատու աշխատող: Այսօրվա Վահրամի ու նախկինի տարբերությունն այն է, որ այս մեկը սիրում է իր երեխաների հետ այգի գնալ, մյուսը՝ բոլորին ցույց տալ, թե ինչ լավ տղա ունի: Հին Վահրամը կարող էր վերջին գումարով հավաքել ընկերներին ու ասել՝ «քեֆ ենք անում, տղուս ծնունդն ա»: Հիմա Վահրամը սովորում է այդ գումարով իր երեխաների օրը տոն դարձնել: Երկու Վահրամներն էլ սիրում են իրենց երեխաներին, բայց մեկն ուզում է, որ շրջապատում բոլորն անպայման տեսնեն այդ սերը, մյուսի համար բոլորն ու նրանց գնահատականներն այլեւս կարեւոր չեն:

Խուսափում էի անկեղծ պատասխանելուց

2018թ.-ին առանձնացա հայրական ընտանիքից: Կնոջս ու արդեն երկու երեխայիս հետ տեղափոխվեցինք ուրիշ գյուղ: Այնտեղ մեզ ոչ ոք չէր ճանաչում ու չէր ասում՝ «շատ ես խմում»: Բոլոր սահմանափակումները վերացել էին, կարմիր գծերը՝ հատվել: «Խմելու ընկերներիս» մոտ միշտ պետք է ուժեղ տղայի տպավորություն թողնեի: Հիշում եմ՝ մի օր տղաներից մեկից բավականին վատ համատեքստում մի կնոջ մասին հետաքրքրվեցի, պարզվեց՝ մոտ ընկերոջ կինն է: Լարվեց, կարմրեց, բայց բախտս բերեց՝ ինքն էլ էր ալկոհոլիկ, կամք չուներ ինձ իմ տեղը ցույց տալու: Այս շրջանում արդեն լինում էին մտքեր, որ կենսակերպս մի տեսակ սխալ է: Համացանցում սկսել էի փնտրել՝ ինչ է ալկոհոլիզմը, անցնում էի ինչ-որ թեստեր: Կարեւոր է, որ թեստն անցնելուց առաջ ստուգում էի դրա արդյունքներն ու պատասխանում այնպես, որ, օրինակ, 4 դրական պատասխան չունենամ: Կարդացել էի, որ այդ ցուցանիշն ալկոհոլիզմի այսինչ աստիճանն է: Այդպես ապրելով՝ հասա 2020թ.:  

Պատերազմում կորցրեցի ընկերոջս

Սկսվեց պատերազմը: Զորակոչվեցի ու փորձում էի սթափ մնալ, ինքս ինձ ասում էի՝ «սա ուրիշ կռիվ է, խմած լինես՝ մի քանի րոպեում կարնահոսես»: Մի օր դեպք եղավ, երբ 10 րոպեի ընթացքում երկու անգամ մահից փրկվեցի: Մի կրակոցը 3մ հեռու անցավ, մյուսը՝ 1,5մ:  

Որոշ ժամանակ անց զոհվեց ընկերս: Խմեցի: Այլ կերպ չէի կարող, վերապրելու ուրիշ ձեւ չգիտեի:

Պատերազմի ավարտից հետո կորցրեցի իմ գյուղը, տունն, ամեն ինչ: Նոյեմբերի 12-ին եկա Հայաստան: Այդ գիշեր աչքերս փակել եմ գիտակցումով, որ էլ սենց չեմ կարողանում ու ունեմ հոգեբանական աջակցության կարիք: Արդեն երեք երեխաների հայր էի, որոնք հասցրել էին ստանալ իրենց տրավմաները: Փոքրս շուտով 5 տարեկան կդառնա ու նոր-նոր է սկսում խոսել: Սա նաեւ իմ առողջացման արդյունքն է, քանի որ սկսել եմ զբաղվել երեխայի խնդրով:

Օրվա մեջ 16-17 ժամ աշխատում էի, մնացած ժամանակը՝ խմում

Հայաստան տեղափոխվելուց հետո «արտաքին աշխարհի» Վահրամի կյանքը բավականին լավ էր դասավորվում: Ես գրեթե միանգամից գտա մասնագիտական աշխատանք, բայց որպեսզի կարողանամ ապահովել ընտանիքս, երեկոյան հերթափոխով աշխատում էի նաեւ այլ տեղում: Ընդհանուր առմամբ, օրական 16-17 ժամ աշխատանքի էի, իսկ մնացած ժամանակը տանը լինելու փոխարեն «վայելում էի» Երեւանի գիշերային կյանքը. փաբեր, ակումբներ, թանկարժեք խմիչք: Իհարկե, գումարը տուն էլ էր գնում, որովհետեւ «Վահրամը լավ տղա է, պետք է լավ նայի ընտանիքին»: Քիչ-քիչ հասկանում էի՝ խմելն էլ չի հերիքում ներսի դատարկությունը փակելուն: Սխալ պահվածքիս համար ընկնում էի կռիվների մեջ ու միշտ ունեի մեկին, որին զանգում էի, գալիս «փրկում էր»: Ներսում ես ոչ թե 30-ն անց տղամարդ էի, այլ՝ փոքր, աշխարհից նոր գլուխ հանող 6 տարեկան երեխա:

Քնելու համար ինձ խմել էր պետք ու շատ զզվելի էր հասկանալ, որ երեխաս հիմա տեսնում է նույնը, ինչ մոտավոր իր տարիքում հորիցս տեսել եմ ես։ Արթնանում էի մեղքի զգացումից: Պետք էր աշխատանքի գնալ ու խմել չէր կարելի: Արդյունքում ամբողջ օրվա ընթացքում ներսովս անցկացնում էի մեղքի զգացումը, ապրում այն ամեն կետով, մինչեւ նորից խմում էի ու թեթեւանում:

2021թ.-ի ամռանը «ծանոթացել» էի նաեւ օնլայն խաղերին։ Գիշերային աշխատանքիս գործընկերները պարապությունից խաղում էին ու նաեւ ինձ ցույց տալիս՝ ինչպես հագեցնել ազարտի պահանջը։

Գիտակցումը, որ այդ շրջանում ես հասել էի «հատակին» եկավ ավելի ուշ՝ հոգեբանի հետ աշխատելու արդյունքում: Մեկ-մեկ մտածում եմ՝ այստեղ կար Աստծո կամք: Կյանքումս կետ առ կետ ամեն ինչ պետք է այսպես գնար. կորցնեի տունս, գայի Հայաստան, ընդունվեի աշխատանքի ու մի օր չդիմանալով՝ կիսվեի գործընկերուհուս հետ, ինքն էլ խորհուրդ տար՝ «լավ մասնագետ գիտեմ, գնա մոտը»:

«Դու պապայիցդ ավելի վատն ես, դե ապրի դրա հետ»

Հոգեբանի մոտ առաջին այցին ուղղակի ասեցի՝ «լավ չեմ»: Սկսեցինք աշխատել տրավմաներիս հետ: Շատերն այդ աշխատանքը թեթեւ մի բան են պատկերացնում, լրիվ հակառակն է: Մասնագետը քայլ առ քայլ օգնում է, որ քանդվի ինքդ քո հորինած կերպարը, մնում ես հենց դու՝ բոլոր հնարավոր թերություններով ու արարքներով, որոնցից ուզում ես փախնել, մոռանալ: Բայց այլ տարբերակ չկա, պետք է քանդես ու զրոյից կառուցես քեզ, երկու Վահրամներից «դիմակովը» պետք է գնա ու թույլ տա, որ այն մյուսը կարգավորի իր կյանքը:

Մի անգամ տեսանյութ էի տեսել իմ տնից: Ադրբեջանցիները բակում էին, ներսում:  Հոգեբանի մոտից դուրս գալուց հետո 40 րոպե քայլել եմ Երեւանի փողոցներում ու մանրակրկիտ պատկերացրել, որ մի գերուժ ունեմ՝ մուլտերի սուպերհերոսների բռունցքի պես: Դրանով վերեւից խփում եմ, մինչեւ վերջինը ճզմում իմ տուն մտածներին:

Առաջին այցերից հետո մասնագետս հարցրեց՝ «խմո՞ւմ ես», ծիծաղեցի՝ «հա»: Պարբերականությանը երբեմն անդրադառնում էր ու ավելացնում՝ «քեզ չեմ ասելու, որ դա ալկոհոլիզմ է, միայն բացատրելու եմ՝ ալկոհոլիզմը սա է ու սա, մնացածին ինքդ կգաս»:

«Հատակին» հասնելու մասին հստակ պահ հիշեցի։ Խոսում էի ընտանիքիս մասին ու հոգեբանն ասաց, որ հիմա աղջիկս տղամարդու իդեալ ձեւավորելու տարիքում է: Մեծ է հավանականությունը, որ հետագայում ընտրելու է այնպիսի տղամարդու, ինչպիսին հիմա ես եմ: Իսկ ես խմող, խաղացող ու սենց ապրող եմ: Այս գիտակցումը եռման ջրի պես իջավ գլխիս։ Հասկացա, որ հիմա մասնագետի մոտ եմ գնում, որ լուծեմ խնդիրներս, բայց իմ վարքով նույն խնդիրներն առաջացնում եմ երեխաներիս մոտ: Ես փորձում էի բուժել փոքր Վահրամին, օգնել, որ դիմադրի հորն ու արդյունքում հասա գիտակցման՝ «դու պապայիցդ ավելի վատն ես, դե ապրի դրա հետ»։ Փորձեցի էլ չխմել, ինքնուրույն, ուղղակի կամքի ուժով: Իհարկե, չստացվեց: Մինչեւ թերապիայի ընթացքում ընդունեցի՝ալկոհոլիզմը կամ ցանկացած այլ կախվածություն հիվանդություն է, ոնց, օրինակ, շաքարային դիաբետը: Դիաբետ ունեցողը կռիվ չի անում, թե հիվանդ չէ, բուժվում է: Ինձ բուժվել էր պետք:

Հանգիստ ասաց՝ «ես ալկոհոլիկ եմ ու 34 տարի չեմ խմում»

Հոգեբանս մի քանի անգամ խորհուրդ էր տալիս կարդալ կախվածություններից ազատվելու 12 քայլերի մասին գիրքը, խուսափում էի: Հետո պատմեց, որ հիմա Հայաստանում է մի մարդ, որը եւս ունեցել է կախվածություն ու արտերկրում այցելել Անանուն ալկոհոլիկների խմբեր: Հանդիպեցիք: Միանգամից ներկայացավ՝ «ես X-ն եմ, ալկոհոլիկ, որը 34 տարի չի խմում»: Շոկային էր լսել՝ ինչպես է այդ հասուն, կոկիկ հագնված, ազդեցիկ տղամարդն ինքն իրեն հանգիստ անվանում ալկոհոլիկ: Նրա մեջ մի քանի րոպեում տեսա այն, ինչի կարիքն ամենաշատն ունեի՝ խաղաղություն: Պատմեց, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ հավաքվում է Անանուն ալկոհոլիկների խումբ, միասին գնացինք: Ես էի, մի ռուս տղա ու ինքը: Մի ամսից պետք է գնար երկրից: Սենյակի բանալին տվեց ինձ ու ասաց՝ «խումբը պետք է պարբերաբար հավաքվի»:

Ինձ ու ամենակործանված ալկոհոլիկին 1 բաժակ է բաժանում

Քիչ-քիչ ձեւավորվեց մարդկանց խումբ, որն ամեն հինգշաբթի գալիս էր հավաքների: Ավելի ուշ խմբի անդամներից մեկի օգնությամբ ստեղծեցինք մեր կայքը:

ԱԱ-ի հավաքները բերում են քեզ գիտակցման, որ մենակ չես: Կան ճիշտ քեզ նման մարդիկ, որոնք այսօր ուզել են խմել ու դիմադրել են այդ ցանկությանը այս կամ այն կերպ: Մենք կիսվում ենք փորձով, նորեկներին բացատրում, որ իրենց զգացածը զգացել ենք: Ամենակարեւորը, ամեն մեկս ունի «հովանավոր», մարդ, ում կարող ես զանգել, երբ քեզ վատ ես զգում կամ պարզապես խոսելու կարիք ունես: Հովանավորն այն մարդը չէ, որը քեզ ասում է՝ «այսպես կամ այնպես արա, լավ կլինի»: Կիսվում է՝ «ես էլ եմ դա զգացել, ինձ սա է օգնել»:

Մարդիկ, որոնք ստեղծել են Անանուն ալկոհոլիկների շարժումը, բացի նույն խնդիրն ունեցող մարդկանց հավաքներից, կազմել են նաեւ կախվածությունից ազատվելու 12 քայլանի ծրագիր, որի առաջին կետն է ընդունել կախվածությունդ ու այն, որ անզոր ես ալկոհոլի դեմ: Կետերից մյուսը՝ հավատալ, որ կա քեզնից հզոր ուժ, որն ուղղորդելու, տանելու է քեզ սթափության: Ես բնագիտական մասնագիտություն ունեմ ու Աստծո գոյությանը չեմ հավատացել: Հիմա Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ եմ, քրիստոնյա, բայց ունեմ մի առավելություն՝ կարող եմ զանգահարել, օրինակ, տաջիկ կախյալի, ասել՝ «վատ եմ զգում, արի աղոթենք՝ ամեն մեկս մեր Աստծուն»:

Խումբ գնում եմ 2022թ.-ի օգոստոսի 25-ից, չեմ խմում արդեն երկու տարի, չեմ խաղում վեց ամիս։ Կռիվս հիմա ալկոհոլի դեմ չէ, որովհետեւ իր հետ կռվելն անիմաստ է, ես անզոր եմ։ Ոնց որ ամեն անգամ Թայսոնի հետ ռինգ մտնես, ծեծ ուտես, առավոտյան արթնանաս, մի հատ էլ փորձվես ու պարտվես: Կարեւոր է գիտակցել ու Թայսոնին, իմ դեպքում՝ ալկոհոլին, ասել՝ «քեզ լինի առաջին տեղը, հետդ կռիվ չունեմ»։ Ես «հեշտ» բաներ կանեմ, պարբերաբար խումբ կգնամ, կկատարեմ 12 քայլանի ծրագրի կետերն ու կզգամ՝ ինչպես է ամեն ինչ փոխվում:

Իմ մոտ այդպես էլ եղավ: Մի օր պարզվեց՝ 6 ամիս չեմ խմում, մի քիչ էլ՝ արդեն մեկ տարի: Լավ, էս ո՞նց (ժպտում է – հեղ.)։

Բայց ներքին խաղաղությանը հասնելը չափազանց դժվար է: Շարունակում եմ աշխատել հոգեբանի հետ, որ լուծեմ ներսի դատարկության հարցը ու հիմա էլ եմ կախյալ։ Իմ ու հասարակության պատկերացրած ամենակործանված, դրսում ընկած ալկոհոլիկի միջեւ տարբերությունն ընդամենը մեկ բաժակ է։ Իմ խմած առաջին բաժակը կտանի ինձ իր տեղը, իր չխմած առաջին բաժակը՝ կհավասարեցնի ինձ:  

Ո՞վ է Վահրամը

Պատմությունը սկսեցինք երկու Վահրամներից, իսկ ի վերջո, ո՞վ է Վահրամը:

Վահրամն ալկոհոլիկ է ու կոմպուլսիվ խաղացող, որն այսօր չի խմել ու չի խաղացել: Այս ծրագիրը մեկ օրվա մասին է։ Երեկը բաց եմ թողել, վաղվա մասին չեմ մտածում. անելիքս միայն այսօր է:

Շատ կարեւոր է, որ բուժման ընթացքում սկսեցի էմոցիաներ զգալ, լսել ինքս ինձ: Օրինակ՝ հիմա ուժեղ ծարավ եմ զգում (ժպտում է - հեղ): Այս փոփոխությունը նկատեցի, երբ մի օր երեխաներիս հետ այգում էի: Աղջիկս վերեւից սահեց դեպի ինձ, օդում բռնեցի: Անսպասելի պինդ պաչեց թուշս: Ամբողջ աշխարհը չէի փոխի այդ մի վայրկյանի ու ներսումս կատարվողի հետ: Բացատրել չի լինի, բայց այդ պահին զգացի, որ երջանիկ եմ: Ոչ թե բոլորի «աչքին», որ կասեն՝ ինչ լավ պապա եմ, այլ ինքս իմ ներսում ու իմ համար:

Անանուն ալկոհոլիկների խմբերը բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են թողնել խմելը: Եթե դուք կամ ձեր հարազատներն ունեն օգնության կարիք, կարող եք անցնել հղումով:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net