Новости по-русски

Ախթալայի մոտ 4 օր ճանապարհ փակ կլինեն․ կամուրջ է կառուցվում

p bԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՀՀ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 19-ին` ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ն, փակ է լինելու Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։/pp Նշենք, որ Դեբեդ գետի վրա Ախթալա տանող կամուրջը հեղեղվել և մասամբ քանդվել էր երեք ամիս առաջ տեղի ունեցած ջրհեղեղման հետևանքով։/pp Մայիսի 25-26-ին տեղացած տեղումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Տավուշում և Լոռիում։ Բնական աղետը խլեց 4 մարդու կյանք, ավելի քան 440 մարդ տարհանվեց։ Այս երկու մարզերի ջրհեղեղից տուժած բնակավայրերը հայտարարվել են աղետի գոտի, վերականգնողական աշխատանքների համար հատկացվել է 300 մլն դրամ։/p

Читайте на 123ru.net