Новости по-русски

Մոսկվան աջակցում է BRICS-ին միանալու Բաքվի հայտին

Ինչպես հաղորդում է «Ազերթաջ» գործակալությունը, Ռյաբկովն ասել է.

«Մեր կարծիքով, Ադրբեջանը ուժեղ թեկնածու է, որը միանալով BRICS-ին, իր հետ կբերի լրացուցիչ դինամիկա եւ տարբեր օրակարգերի վրա միաժամանակ եւ կառուցողական աշխատելու փորձ, ինչը շատ բնորոշ է BRICS-ին»:

Նրա խոսքով, BRICS-ի հիմնական սկզբունքներից մեկը ճնշումների ու շանտաժի ժխտումն է եւ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հարգումը։ «Սա լիովին համահունչ է Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ այդ երկրի նախագահի գլխավորությամբ»,- նշել է Ռյաբկովը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրավիրված է մասնակցել հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

Читайте на 123ru.net