Новости по-русски

Իրականացվելու է ուժեղացված ծառայություն. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

p bԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/. /bՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։/pp «Հարգելի՛ քաղաքացիներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․/pp • տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության,br • տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին,br • երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,br • մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։/pp ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը»,- նշված է հաղորդագրության մեջ։/p

Читайте на 123ru.net