Новости по-русски

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ. կառավարություն

p bԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/․nbsp;/bՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի Սահմանադրական դատարան, հայտնել են ՀՀ կառավարությունից։/pp Այսօր ավելի վաղnbsp;a href=https://arka.am/am/news/politics/storagrvel-e-adrbejani-het-sahmanazatman-handznazhoghovneri-hamategh-gortcuneutyan-masin-kanonakarge-agn/ target=_blankհայտնի դարձավ/a, որ ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը: Նշվում է նաև, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։/pp Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունըnbsp;a href=https://armenpress.am/hy/article/1198635 target=_blank«Արմենպրեսին»/anbsp;պարզաբանում է ներկայացրել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի կապակցությամբ։/pp bԿանոնակարգի ստորագրման վայրի և տեքստի համաձայնեցման ու հրապարակման ժամկետների մասին/b/pp Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։/pp Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ nbsp;ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:/pp Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ։/pp Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել Կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար:/pp bՀայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլի մասին/b/pp Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:/pp bՍահմանի մյուս հատվածներում սահմանազատման նախկին սկզբունքի պահպանման մասին/b/pp Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով եւ տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաեւ Կանոնակարգում։/pp bՀայաստանի և Ադրբեջանի միջև պետականnbsp;​​սահմանիnbsp;ձևավորմանnbsp;մասին/b/pp Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:nbsp;Հանդիպման արդյունքում երկու կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։/pp Մայիսի 24-ից ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:/pp Կողմերը համաձայնության են եկել, որ սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Այս հիմնական սկզբունքը կարձանագրվի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագծում: Այս փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 30-ին։/p

Читайте на 123ru.net