Новости по-русски

ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույց են ունեցել. քննարկվել են անվտանգային հարցեր

p bԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. /bՎրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։/pp Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը:/pp Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:/pp Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր:/pp iframe src=https://www.facebook.com/plugins/video.php?height=314href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FArmeniaMOD%2Fvideos%2F495682523210573%2Fshow_text=falsewidth=560t=0 width=560 height=314 style=border:none;overflow:hidden scrolling=no frameborder=0 allowfullscreen=true allow=autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share allowFullScreen=true/iframe/p

Читайте на 123ru.net