Новости по-русски

Հայաստանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Մնացական Սաֆարյանը՝ չներկայացնելով այլ մանրամասներ:

BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Իրան, Եգիպտոս, Եթովպիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ) ամենամյա գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում:

Ադրբեջանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել. Սպասվում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը կմասնակցի Կազանի գագաթնաժողովին:

Օգոստոսի վերջին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան աջակցում է BRICS-ին միանալու Բաքվի հայտին.
 
«Մեր կարծիքով, Ադրբեջանը ուժեղ թեկնածու է, որը միանալով BRICS-ին, իր հետ կբերի լրացուցիչ դինամիկա եւ տարբեր օրակարգերի վրա միաժամանակ եւ կառուցողական աշխատելու փորձ, ինչը շատ բնորոշ է BRICS-ին»:
 
Նրա խոսքով, BRICS-ի հիմնական սկզբունքներից մեկը ճնշումների ու շանտաժի ժխտումն է եւ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հարգումը։ «Սա լիովին համահունչ է Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ այդ երկրի նախագահի գլխավորությամբ»,- նշել էր Ռյաբկովը։

Վերջին շրջանում BRICS-ին միանալու հեռանկարի մասին խոսում են նաեւ Թուրքիայում, սակայն անդամակցության հայտ ներկայացված չէ:

Читайте на 123ru.net