Новости по-русски

Երևանը դե յուրե ՀԱՊԿ անդամ է, բայց ՀՀ ղեկավարությունը հետևում է փոխգործակցությունից հեռանալու գծին. Զախարովա

p bԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. /bՌուսական կողմն ակնկալում է Երևանի՝ ՀԱՊԿ լիիրավ մասնակցության վերականգնումը։ Այս մասին, a target=_blank href=http://tass.ru/politika/21765195tass.ru/a-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում։/pp «Հույս ունենք, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունն ամբողջությամբ կվերսկսվի»,- նշել է դիվանագետը։/pp Նա ընդգծել է, որ Երևանը դե յուրե մնում է կազմակերպության լիիրավ անդամ, սակայն այս փուլում Հայաստանի ղեկավարությունը փաստացի «հավատարիմ է մնում նման փոխգործակցությունից հեռանալու գծին», որը, ռուսական կողմի դիրքորոշմամբ, հակասում է հայ ժողովրդի շահերին։/pp Զախարովան նաև անդրադարձել է պաշտոնական Երևանի հայտարարություններին։/p«Կարծես վերջերս նրանք հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանի տարածքը, հետոսկսեցին հայտարարել, որ սառեցրել են կազմակերպությանն անդամակցությունը։ Հասկանումեք, ամեն բառի, արտահայտության հետևում պետք է կանգնած լինի ոչ միայն իմաստը, որը չափազանցկարևոր է, այլև եթե այն հնչում է պաշտոնյայի կողմից, պետք է նաև պատասխանատվությունլինի ոչ միայն ասվածի, այլև հետևանքների համար։ Ինձ թվում է, որ բառերի հետ խաղալը,այսպես ասած, կարող է լավ բանի չբերել՝հատուկ հաշվի առնելով, որ տարածաշրջանն արդենանցել է բազմաթիվ փորձությունների միջով»,- նշել է Զախարովան։

Читайте на 123ru.net