Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին
Այդ մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նա միաժամանակ ասել է, որ «մենք BRICS-ի անդամ չենք պատրաստվում դառնալ՝ Հայաստանը միջազգային տարբեր ֆորմատներին մասնակցություն է ունենում»:
BRICS-ի ամենամյա գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։
Ադրբեջանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել. սպասվում է, որ Իլհամ Ալիեւը կմասնակցի Կազանի գագաթնաժողովին: