Новости по-русски

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ ՀՀ-ի փոխանցել շուրջ 500 000 դոլար

p bԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/./b Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):/pp Դատախազությունից հայտնում են, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում որոշում էր կայացվել Ալիկ Միրզաբեկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսել ուսումնասիրություն:/pp Պատասխանողների ներկայացրած լրացուցիչ նյութերի և դիրքորոշումների հիման վրա՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության վերադարձնել՝/pul type=disc li5 անշարժ գույք./li li1 տրանսպորտային միջոց./li li12 բանկային ավանդ և պարտատոմսեր./li li20 մլն 384 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ./li li54 մլն 210 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:/li/ulp 2024 թվականի օգոստոսի 30-ին շահագրգիռ անձանց կողմից ներկայացվել է վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու վերաբերյալ դիմում:/pp 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանողները պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ, ինչը կազմում է հայցագնի 79 տոկոսը:/pp 2024 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության և պատասխանողների միջև կնքված հաշտության համաձայնությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հաստատման (Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում):/p

Читайте на 123ru.net