Новости по-русски

Հանրայինը եւ «Կրիսպը» կհամագործակցեն

Հանրային հեռուստաընկերությունը եւ «Կրիսպ» ընկերությունը հայտնել են համագործակցության մասին։

Արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքի ստեղծման շուրջ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը եւ «Կրիսպ» ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Հեռուստաընկերության տրամադրած մեդիա բովանդակության հիման վրա «Կրիսպի»՝ արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքը կզարգացնի հայերեն բանավոր խոսքից տեքստեր գեներացնելու կարողությունը: Հետագայում տվյալ գործիքը Հանրայինը կկիրառի հեռուստաարտադրության տարբեր փուլերում:

Читайте на 123ru.net