Новости по-русски

ՀՀ ԿԲ–ն ակնկալում է, որ 2024թ․–ին երկրի տնտեսության աճը կլինի 6,5-5,8% սահմանում

p bԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․/b ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կտատանվի 6,5-5,8 տոկոսի սահմաններում։ Նման կանխատեսում է ներկայացված այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության մեջ։nbsp;/pp Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, կարգավորիչը 2024 թվականին գործարկել է Վերլուծության և կանխատեսման քաղաքականության երկորրդ սերնդի համակարգ (FPAS Mark II)։ Այսպիսով, ԿԲ–ն իր կանխատեսումներում հենվում է երկու սցենարի վրա․ առաջին կանխատեսման դեպքում (А) գնաճի վերաբերյալ կարգավորչի կանխատեսումներն ավելի բարձր են շուկայի մասնակիցների կանխատեսումներից, երկրորդի դեպքում (В)՝ ցածր։br/pp Այսպես, ըստ «А» սցենարի՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կանխատեսվում է 6,5 տոկոս, իսկ «B» սցենարի համաձայն՝ 5,8 տոկոս։ 2025 թվականի համար կանխատեսումը կազմում է 5,9% և 3,7%, 2026 թվականի համար՝ 5,5% և 5,5%, իսկ 2027 թվականի համար՝ 5,4% և 5,5%։nbsp;/pp Ակնկալվում է, որ այս տարի «A» սցենարի դեպքում արդյունաբերության ոլորտը կաճի 4.7 տոկոսով, «B» սցենարի դեպքում՝ 4.5 տոկոսով, երկու սցենարով էլ գյուղատնտեսությունը կաճի 3.7 տոկոսով, շինարարությունը՝ 14,5 և 13,7 տոկոսով, ծառայությունները՝ 6,7%-ով և 6,5%-ով, զուտ հարկերը՝ 1,1%-ով և 0,6%-ով։nbsp;/pp

«A» սցենարը ենթադրում է, որ Հայաստանում գնաճն ընթացիկ տարվա արդյունքում նախատեսվում է 2,1%, «В» սցենարի դեպքում՝ 2%, 2025թ․–ի կանխատեսմամբ ՝4-3,2%, 2026թ․–ին՝ 4,2-3,8%, 2027թ․–ին՝ 4% երկու սցենարի դեպքում։br br bԹվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալnbsp;/b/pp Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,5-5,8 տոկոսի սահմաններում։ Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է 6,4 տոկոսով՝ հասնելով մոտ 2,3 տրլն դրամի։/pp ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 7,5%, իսկ 2025 թվականին՝ 4,2%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6 տոկոս աճ. ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ SP-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոսի աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։br/p

Читайте на 123ru.net