Новости по-русски

Երևանում առաջին անգամ անցկացվում է Digital E-commerce EVN Conference 2024 կոնֆերանսը

p bԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՈւրբաթ Երևանում անցկացվում է առաջին Digital E-commerce EVN Conference 2024–ը։/pp «Մենք որոշեցինք կազմակերպել նման կոնֆերանս՝ համայնքն ու հայկական շուկան զարգացնելու համար։ Թվային շուկան հաստատ աճելու տեղ ունի: Եվ կա մի քանի քայլ առաջ գնալու հնարավորություն: Ցանկալի է ավելի շատ տեղեկատվություն, որպեսզի համայնքը կարողանա միմյանց հետ կիսվել հետաքրքիր լայֆհաքերով, քեյսերով։ Կոնֆերանսի հիմնական նպատակը դա է»,- բացման ժամանակ ասաց E-CommerceDigital Marketing Association –ի հիմնադիր և նախագահ, կոնֆերանսի կազմակերպիչներից Եվգենի Միշչենկոն:/pp Նա նաև ասաց, որ կոնֆերանսի ավարտից հետո առաջին անգամ կանցկացվի Armenia Digital Awards-ը։/pp «Վերջապես կիմանանք, թե ով է հաղթել, ով է ստանալու արձանիկներ և ովքեր են դարձել Հայաստանի լավագույն թվային քեյսերը», - ասաց Միշչենկոն։/pp

Digital E-commerce EVN Conference 2024 -ը նվիրված է մարքեթինգին և էլեկտրոնային առևտրին: Կոնֆերանսին ելույթ կունենան թվային ոլորտում փորձ ունեցող բանախոսներ։nbsp;/pp «ԱՌԿԱ» գործակալությունը կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորն է։/p

Читайте на 123ru.net