Նոր ցանցի կառուցման համար կպահանջվի 10 մլրդ դոլար․ ՀԷՑ գլխավոր տնօրենը՝ հոսանքազրկումների հետ կապված անմխիթար վիճակի մասին
p bԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/ԱՌԿԱ /․ /bՀայաստանում հոսանքազրկոււմների վիճակը վատ է, նոր ցանց կառուցելու համար անհրաժեշտ է նվազագույնը 10 միլիարդ դոլար, հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։/pp «Հոսանքազրկումների վիճակը բարվոք չէ, վատ է, հատկապես հանրապետության այն տարածքներում, որտեղ 2000-ականների համեմատ էլեկտրաէներգիայի սպառումն աճել է անգամներով, դա Երևան և հարակից տարածքն է՝ 2, 3, հատվածներ կան՝ 5 անգամ»,-ասել է նա Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։/pp Նրա խոսքով, երբ ոչ պլանաչափ ձևով ունենում ենք գերբնակեցում, ծանրաբեռնվածությունն ազդում է ինչպես էլեկտրամատակարարման, այնպես էլ կոմունալ բոլոր ծառայությունների վրա։/pp Հարությունյանը նշեց, որ ընկերությունն այժմ ներդրումների հիմքում դրել է թիրախային բաշխիչ ցանցերի վերակառուցում, ինչի արդյունքում վերակառուցելու են Երևանի կենտրոնը՝ առաջնահերթ, այնուհետ՝ Արաբկիրը։/pp «Հայաստանի ամբողջ տարածքում ներդրումների լիովին նոր ցանց կառուցելու համար, մեր հաշվարկներով, անհրաժեշտ է նվազագույնը 10 միլիարդ դոլար ներդրում։ Պատկերացնելու համար, թե ինչպիսի ազդեցություն կունենա դա մեր գործող սակագների վրա, համաձայն գործող քաղաքականության՝ 1 ԿվԺ էլեկտրաէներգիայի արժեքը, եթե միանգամից ներդրվի 10 միլիարդ դոլար, կաճի, նվազագույնը, 140 դրամով։ Պատրա՞ստ ենք դրան»,- ընդգծել է Հարությունյանը։/pp Նրա խոսքով՝ մինչ այժմ բոլոր ներդրումային ծրագրերն իրականացվել են այն սկզբունքով, որ էական ազդեցություն չունենա սակագնի վրա։/pp «Մեր մոտ, ինչպես 2015 թվականին, այնպես էլ այսօր, 1 ԿվԺ էլեկտրաէներգիայի սակագնային մարժան կազմում է շուրջ 12 դրամ, փոփոխություն 1 Կվժ էլեկտրաէներգիայի արժեքից չենք ունեցել»,-ավելացրել է նա։/pp Հարցին, թե Երևանի էլեկտրամատակարարման բավարարման համար ինչ է արվում, Հարությունյանը նշել է, որ այժմ ընթացքի մեջ է գտնվում Երևանի Փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցման ծրագիրը։/pp «Առաջիկա ամիսների ընթացքում արդեն մենք կունենանք հիմնականում 11 բաշխիչ կետերի միջև ունեցած երկրորդ կապերի ստեղծում և բաշխիչ կայաններում երկրորդ ենթակայանների տեղադրում։ Ընդհանուր առմամբ՝ դրանք ամբողջությամբ կվերակառուցվեն, դրան գումարած՝ միայն Փոքր Կենտրոնում թվով 54 ենթակայանների ամբողջական վերակառուցում կունենանք, ուղղակի կկառուցվեն նորերը դրանց փոխարեն՝ ստանդարտ, տիպային նախագծերով, երկտրանսֆորմատորային և երկսնուցմամբ», – ասել է ՀԷՑ–ի գլխավոր տնօրենը։/pp Նա ավելացրել է, որ թվով 23 ենթակայաններ, որոնք գտնվում են Երևանի Կենտրոնի շենքերի առաջին կամ նկուղային հարկերում, բոլորը բակեր են դուրս բերվելու, լուծվելու են նաև բնապահպանական, աղմուկի, անվտանգության հետ կապված խնդիրներ։/pp «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության խմբի մաս է կազմում, որը պատկանում է խոշոր ձեռներեց և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը Հայաստանում շահագործում է միջին և ցածր լարման բաշխիչ ցանցեր՝ սպասարկելով 1 մլն բաժանորդի։/p