Քամալա Հարիսն Իրանին անվանել է ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդ
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ պատասխանելով CBS-ի հեռուստաալիքի այն հարցին, թե ո՞ր երկիրն է նա համարում ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը, Հարրիսը պատասխանել է.
«Դա Իրանն է։ Իրանի ձեռքերին ամերիկացիների արյունն է»։
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը երբեք միջուկային տերություն դառնալու հնարավորություն չունենա։
«Դա իմ առաջնահերթություններից մեկն է», - ասել է Հարիսը: