Новости по-русски

ՀՀ–ում կվերահսկվի հյուրանոցային ծառայությունների գովազդը

p bԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանում վերահսկողություն կսահմանվի հյուրանոցային ծառայությունների գովազդի նկատմամբ։/pp Կառավարությունը սահմանել է Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը:/pp Որոշման ընդունումը կնպաստի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։/pp Կարգի սահմանումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։/pp Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակման գործընթացում հարցում է անցկացվել Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում:nbsp;/pp Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված միջին և միջինից ցածր է գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները։/pp Հայաստանում զբոսաշրջության բնագավառում առկա խնդիրներից են հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ իրենց տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայանալն ու դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ չունենալը։/pp Զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է 2024 թ. սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչը թույլ կտա նաև նոր կարգավորումներ ներդնել հյուրանոցային ծառայությունների ոլորտում։/pp Այդ փոփոխությունը կնպաստի նաև ՀՀ-ում ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման, վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, զբոսաշրջության բնագավառում վիճակագրության բարելավմանը։/p

Читайте на 123ru.net