Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում (ՎԻԴԵՈ)
p bԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bԳորիսի թիվ 2 դպրոցում երեխաները ֆրանսերենի դասընթացներն արդեն անցկացնում են տեխնիկապես վերազինված և կահավորված դասասենյակում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։nbsp;/pp Ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ միասին։ Դասասենյակի կահավորումը թույլ է տալիս շուրջ 350 աշակերտի ավելի արդյունավետ դասընթացներ անցկացնել։nbsp;/pp «Ծրագիրը շատ ողջունելի է, քանի որ իրականացման վայրը հենց դպրոցն է, որտեղ բավականին մեծ թվով շահառուներ ունենք։ Մենք գիտենք, որ ֆրանսերենը ավելի բարդ է տրվում երեխաներին, իսկ նման դասասենյակում երեխաները կարծես թե ավելի հեշտությամբ են յուրացնում լեզվական կարևոր հմտությունները։ Այս պահին երեխաները բավականին լավ արդյունքներ են գրանցել»,– նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:/pp «Մեր նպատակն է օգնել, որ ֆրանսերենը զարգացնենք Հայաստանում։ Պետք է նշեմ, որ մեր աջակցությամբ ֆրանսերենի կահավորված դասասենյակներ ունեցող դպրոցներում ֆրանսերենը շատ բարձր մակարդակի վրա է, ես տպավորված եմ։ Կան նույնիսկ երեխաներ, ովքեր երբևէ չեն լքել Հայաստանը, բայց գերազանց խոսում են ֆրանսերեն»,–նշել է «Կայուն զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:/pp Այս դասասենյակը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» կողմից ամբողջովին կահավորված և տեխնիկապես վերազինված 9-րդ դասասենյակն է։nbsp;/pp «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամիnbsp;nbsp; ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:/pp Մանրամասն՝ տեսանյութում:/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/dDGSRkQpee8?si=AIG10gvUPfgsssZp title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p