Новости по-русски

Երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումներն արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն. Պապոյան

p bԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. /bԱյսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկnbsp; առաջնահերթություն դարձնելն ԱԳՆ օրակարգը չէ»։/pp ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս անդրադարձավ այդ թեմային՝ նշելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը պիտի լինի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։/pp «Ցավոք սրտի, երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումներն արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։ Իմ կարծիքով, ամեն դեսպանի առաջ ամենաչափելի և ամենակարևոր խնդիրը, որ պետք է դնենք, այն է, թե ինչքան ներդրում կարող ենք ավելացնել այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերություններում»,-կարևորեց Պապոյանը։/pp Նախարարն անկեղծացավ՝ բազմաթիվ դեսպաններ իրեն խնդրում էին՝ հանդիպում, և նրանց բոլորի օրակարգային հարցն իրենց երկրի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է։/pp Լրագրողի հարցին, պետք է միջազգային ճանաչում ու դատապարտում լինի, որ նմանատիպ դեպքեր չկրկնվեն, նախարարը վերահաստատեց՝ միակ ճանապարհն ուժեղ տնտեսություն ունենալն է։/pp «Որպեսզի նմանատիպ դեպքեր չկրկնվեն, Հայաստանը պետք է ուժեղ լինի, իսկ դրա համար պետք է ուժեղ տնտեսություն։ Ոչ մի ուրիշ պրոբլեմ աշխարհում չունի այլ պատասխան, քան տնտեսությունն է և փողը»,-նշեց Պապոյանը։/p

Читайте на 123ru.net