Новости по-русски

Արևմուտքն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Հայաստանին և Ադրբեջանին. Լավրով

p bԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ//b. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Արևմուտքը իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Հայաստանին և Ադրբեջանին։/pp «Արևմուտքը չի դադարեցնում իր դեստրուկտիվ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում։ Հարավային Կովկասում, նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լավրովը եվրասիական տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովում։/pp Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ագրեսիվ գործողությունների արդյունքում մեծացել են մեր մայրցամաքի մասնատման ռիսկերը։/p

Читайте на 123ru.net