Новости по-русски

Ագարակցիները նշեցին քաղաքի 75-ամյակը (ՖՈՏՈ)

p bԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․/b Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Ագարակ քաղաքի հիմնադրման 75-ամյակին, հաղորդում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունը։nbsp;/pp Առավոտից քաղաքը լի էր հյուրերով, ովքեր ծանոթացան կենտրոնական հրապարակում ընթացող «Իմ հայրենի քաղաքը» նկարչության ցուցահանդեսին, մասնակցեցին շախմատի, հեծանվային սպորտի և այլ սպորտային մրցաշարերի:/pp img width=669 src=/upload/medialibrary/5e3/5e3f45bb5a02f1b093e3fc18a4d9532c.jpg height=445 title=Агарак alt=Агаракbr/pp Համայնքի ղեկավարությունը և հյուրերը հարգեցին զոհված զինվորների հիշատակը և ծաղիկներ դրեցին հուշահամալիրին։ Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ մշակույթի տանը, որի ընթացքում շնորհակալագրերի արժանացան արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների աշխատողներ։/pp img width=669 src=/upload/medialibrary/d01/d01a4615fe134dce1504dbe091eccc0d.jpg height=445 title=Агарак alt=Агаракbr/pp Երեկոյան հրապարակում տեղի ունեցավ մեծ տոնական համերգ՝ մասնակցությամբ արտիստների և շոու բիզնեսի աստղերի, և միջոցառումները ավարտվեցին մեծ տոնական հրավառությամբ։/pp img width=669 src=/upload/medialibrary/057/057fbaf7d1b46722cbecda1f613afd68.jpg height=445 title=Агарак alt=Агаракbr/pp Ագարակի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը իր շնորհավորական խոսքում ընդգծեց արդյունաբերական քաղաքի դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։/pp img width=669 src=/upload/medialibrary/9a4/9a45b4f571b0abf33e1a25764dbe1ded.jpg height=445 title=Агарак alt=Агаракbr/pp «Մեր քաղաքը արագ տեմպերով աճեցնում է ներուժը, կառուցում ճանապարհներ, սոցիալական և սպորտային օբյեկտներ, արդիականացնում է ենթակառուցվածքները։/pp img width=669 src=/upload/medialibrary/1a1/1a1f1774f256025cc55ff039382c1e0b.jpg height=445 title=Агарак alt=Агаракbr/pp ...Ագարակը քաղաք Է, որտեղ ապրում են տաղանդավոր և էներգիայով լի մարդիկ, ունի տնտեսական և մշակութային հնարավորություններ... Ես շնորհակալություն եմ հայտնում արդյունաբերողներին իրենց նվիրումի համար և քաղաքի զարգացմանն ունեցած ներդրման համար։/pp Այսօր համայնքի ղեկավարությունը և Ագարակի կոմբինատը աշխատում են ձեռք- ձեռքի՝ արտադրության և քաղաքի զարգացման համար, որոնք անբաժան հասկացություններ են։ Ես, որպես համայնքի ղեկավար, ուրախ եմ, որ այս առումով մենք հաստատել ենք արդյունավետ համագործակցություն»։/pp img width=669 src=/upload/medialibrary/3a3/3a3040cc981fd546daf633b0a4e17e76.jpg height=445 title=Агарак alt=Агаракbr/pp Իր հերթին «ԱՊՄԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, շնորհավորելով քաղաքացիներին, հյուրերին և կոմբինատի աշխատողներին քաղաքի տոնի առթիվ, նշեց ճագատագրի հեգնանքը, որը նրան սառը Յակուտիայից «նետեց» արևոտ հարավ։/pp img width=669 src=/upload/medialibrary/3b4/3b408872b14037e94c3e8033096f8947.jpg height=445 title=Агарак alt=Агаракbr/pp «Անշուշտ, քաղաքի գլխավոր հարուստությունը մարդիկ են, ովքեր սիրում են իրենց հայրենիքը։ Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել համայնքի ղեկավարությանը, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի ոլորտի աշխատակիցներին:/pp img width=669 src=/upload/medialibrary/cd1/cd1c869d9af757766a4f5d4635ba9186.jpg height=445 title=Агарак alt=Агаракbr/pp Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոմբինատի կոլեկտիվին ամենօրյա հոգատար աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին պրոֆեսիոնալիզմի և գործին նվիրվածության, նոր գաղափարների, պատասխանատվության և հուսալիության համար։ Եվ որպես քաղաք ձևավորող ձեռնարկություն, մենք հասկանում և իրականացնում ենք մեր պատասխանատվությունը քաղաքի կյանքի, քաղաքացիների և մեր աշխատակիցների բարօրության ու հարմարավետության համար», նշեց Ալեքսանդր Բելյաեւը։/pp img width=669 src=/upload/medialibrary/611/6113504e8cec479f7f1b78c6726827dd.jpg height=445 title=Агарак alt=Агаракbr/pp Ագարակ քաղաքը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հետ սահմանին, հիմնադրվել է 1949 թվականին պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման նպատակով։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը սկսել է աշխատանքը 1953 թվականից։/pp Քաղաքն ու կոմբինատը զարգացել են զուգահեռ, և այս տարիների ընթացքում քաղաքն ու կոմբինատը մնում են միավորված։ Ներկայումս քաղաքում ապրում է շուրջ 5000 բնակիչ, ովքեր այս կամ այն կերպ կապված են ձեռնարկության հետ։/pp Այս պատճառով էլ Ագարակն անվանում են արդյունաբերական քաղաք և Հայաստանի հարավային դարպաս։/p

Читайте на 123ru.net