Պուտինը գոհ է Փաշինյանի ու Ալիեւի վերջին «արդյունավետ զրույցից»
«Մենք արել եւ անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու եւ Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։
Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման եւ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին»,- ասել է ՌԴ նախագահը՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը ընդունելու արարողության ժամանակ:
Նա ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների «արդյունավետ զրույցի վրա».
«Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն օգտվեցին Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հարթակից եւ արդյունավետ զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության եւ ազգամիջյան ներդաշնակության հասնելու հետ կապված հիմնարար հարցերի շուրջ»:
Այսօր Ռուսաստանի նախագահին իր հավատարմագիրն է հանձնել նաեւ Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը: