Քաղաքացին առանց ակցիզային մակնշման 29 արկղ՝ 14500 տուփ ծխախոտով, թաքցրել է «Ագարակ» մաքսային անցման կետի տարածքում (ՎԻԴԵՈ)
p
bԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/./b Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարիnbsp;վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ «Ագարակ» մաքսային անցման կետի տարածքում՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ռենտգեն սարքավորման ետնամասում՝ պետական սահմանին կից, առկա է մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։
/p
p
Ստացված տեղեկությունն իրացնելիս՝ նշված հատվածում կոմիտեի ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներըnbsp; հայտնաբերել ենnbsp; առանց ակցիզային մակնշման ծխախոտների 29 արկղ, որոնց մեջ առկա ենnbsp; եղելnbsp;nbsp;nbsp; 14500 տուփ «VAN», «Marlboro Nano», «Marlboro», «LAMER», «Wisdom» գրառմամբ ծխախոտներ:
/p
p
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված ծխախոտի խմբաքանակը հնարավոր է պատկանում է ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ին։nbsp; Պարզվել է, որ վերջինս, օրերս, իր կողմից վարած բեռնատար ավտոմեքենայովnbsp; ԻԻՀ-ից ՀՀ է տեղափոխել նշված ծխախոտները:nbsp; Քաղաքացին 14500 տուփ ծխախոտը դատարկել և թաքցրել է Հայաստանի պետական սահմանի մոտ՝ նպատակ ունենալով շրջանցել մաքսային հսկողությունը և դրանք տեղափոխել ՀՀ պետական սահմանով, ինչի վերաբերյալ նաnbsp;տվել է հայտարարություն։
/p
p
Դեպքի առթիվ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 312-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` Հայաստանի Հանրապետության պետական սահմանովnbsp; ապրանքների և տրանսպորտային միջոցներիnbsp; տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով, կազմվել է մաքսային կանոների խախտման վերաբերյալ արձանագրություն և մնացած փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
/p
iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/i9Fv3PoCSG4?si=VbXH5_jUK9QDi-6H title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe