Մխիթար Հայրապետյանն այցելել է Picsart Academy
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Picsart Academy, որը զբաղվում է տեխնոլոգիական տարբեր ուղղություններով եւ ծրագրավորման տարբեր լեզուների մասնագետների պատրաստմամբ։
Նախարարը շրջել է ակադեմիայում, ծանոթացել դասընթացների բնույթին, տեւողությանը, արդյունավետությանը, ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաեւ օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են խթանելու նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական ոլորտ։
Անդրադարձ է կատարվել նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով առաջիկայում նախատեսվող մրցույթին։ Ինչպես նաեւ «Կարողությունների զարգացում» բաղադրիչին, որով ոլորտի շուրջ 300 աշխատակից տարբեր ուսումնական հաստատություններում մասնակցում են վերապատրաստման ծրագրերի։
Այս համատեքստում քննարկվել են համագործակցության հնարավորությունները եւ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու համար։