Новости по-русски

Նարիշկին. Ադրբեջանն ու Հայաստանը չեն լսում ԱՄՆ եւ ԵՄ խորհուրդները

«Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում Նարիշկինը նշել է, որ Վրաստանում «արեւմտամետները չկարողացան կանխել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը ընտրություններում»։

«Գիտակցելով դեպի Արեւմուտք կողմնորոշման վնասակարությունը՝ վրացական իշխանությունները որոշեցին գործել՝ իրենց շահերից ելնելով եւ հիմա գիտակցաբար հեռանում են դրսից պարտադրված ծայրահեղ ազատական տրանսհումանիստական օրակարգից, որը անսահման խորթ է վրացական ավանդական արժեքներին», - ասել է նա։

ԱՀԾ-ի ղեկավարն ասել է, որ «հետխորհրդային տարածքը առաջնահերթ ուղղություն է մնում ամերիկյան եւ բրիտանական հետախուզական ծառայությունների հարձակումների համար»:

«Արեւմուտքը հավակնոտ նպատակ է դրել խզել մեր երկրների միջեւ ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլեւ խորը պատմական եւ հումանիտար կապերը։ Այս մոտեցումը բխում է անգլո-սաքսոնական հայտնի մաքսիմից՝ «Ով կառավարում է Եվրասիան, կառավարում է աշխարհը»։ Թեեւ նրանց համար «կառավարել» նշանակում է «բաժանել», «քաոս սերմանել», ապա ներկայանալ իբրեւ «անվտանգության անաչառ երաշխավորներ»։ Թե ինչպես է դա տեղի ունենում, հստակ երեւում է ուկրաինական օրինակով»,- ասել է Սերգեյ Նարիշկինը։

Читайте на 123ru.net