Новости по-русски

Թրամփն իր ընկերոջն առաջադրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Ուրախ եմ հայտնել, որ Թոմ Բարաքը կլինի մեր նոր դեսպանը Թուրքիայում։ Թոմը երեք տասնամյակ հաջողությամբ ղեկավարել է գլոբալ մասնավոր ներդրումային ընկերություն: Նրան հարգանք է վայելում քաղաքական, այնպես էլ գործարար շրջանակներում»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական կայքի իր էջում։

ՏԱՍՍ-ը նշում է, որ Colony Capital ներդրումային ընկերության 77-ամյա հիմնադիր Թոմ Բարաքը Թրամփի մտերիմ ընկերն է եւ նրա երդմնակալության հանձնաժողովի նախկին նախագահը։

2021 թվականի ամռանը Բարաքին մեղադրանք էր առաջադրվել Թրամփի արտաքին քաղաքականության վրա ազդելու եւ Արաբական Միացյալ Էմիրությունների շահերի լոբբինգի համար։ 2022 թվականի նոյեմբերին դատարանը Բարաքին անմեղ էր ճանաչել բոլոր կետերով։

Читайте на 123ru.net