Новости по-русски

Google-ի Whisk AI-ը կգեներացնի նոր պատկեր նկարների հիման վրա

Google-ը սկսել է փորձարկել Whisk AI պատկերների գեներատորը, որը օբյեկտ, տեսարան եւ ոճ արտահայտող նկարների հիման վրա կստեղծի նոր պատկեր։

Google Labs-ի Whisk-ը գեներացնում է պատկերներ առանց օգտատիրոջ տեքստային հուշումների: Պետք է բեռնել մեկը՝ օբյեկտը նշելու համար, մյուսը՝ տեսարանի եւ եւս մեկը՝ ոճի համար:

Դրանից հետո Gemini-ն ավտոմատ կերպով կգրի նկարների մանրամասն հուշումներ, այնուհետեւ նկարագրությունները կփոխանցի Imagen 3 մոդելին: Ստացված պատկերները կարող են տարբերվել սպասվածից: Հետեւաբար օգտվողները կկարողանան դիտել եւ խմբագրել իրենց համար ստեղծված հուշումները:

Читайте на 123ru.net