Новости по-русски

25 տարվա ընթացքում Մեդիամաքսը պետբյուջե է վճարել 724.5 մլն դրամ

Ընդ որում, 1999-2018թթ. հարկերի եւ այլ պարտադիր վճարների ընդհանուր ծավալը կազմել է 398.5 միլիոն դրամ, իսկ 2019-2024թթ.՝ 326 միլիոն դրամ:

Տվյալները ներկայացվում են 2024թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ ամբողջական պատկերը հասանելի կլինի 2025թ. հունվարի 31-ին:

Մեդիամաքսը 1999 թվականից գործունեություն է ծավալում «Մեդիա Մաքս» ՓԲԸ միջոցով, իսկ 2015 թվականից՝ նաեւ «Մեդիամաքս Մեդիա Քոմփանի» ՍՊԸ միջոցով:
Մեդիամաքսի հիմնադիրները հանդիսանում են նաեւ «Մեդիաբրենդ Իմպէքս» ՓԲԸ հիմնադիրներ, որը մատուցում է PR ծառայություններ:

***

1999-2024 թթ. ընթացքում «Մեդիամաքս Մեդիա Քոմփանի» ՍՊԸ-ն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 398 միլիոն դրամ:

Նշված ժամանակահատվածում «Մեդիամաքս Մեդիա Քոմփանի» ՍՊԸ-ի շահութահարկի վճարումները կազմել են 52.7 միլիոն դրամ, եկամտային հարկի վճարումները՝ 145.7 միլիոն դրամ:

***

1999-2024 թթ. ընթացքում «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 262.8 միլիոն դրամ:

Նշված ժամանակահատվածում «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի շահութահարկի վճարումները կազմել են 65.6 միլիոն դրամ, եկամտային հարկի վճարումները՝ 42.5 միլիոն դրամ:

***

1999-2024 թթ. ընթացքում «Մեդիաբրենդ Իմպէքս» ՓԲԸ-ն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 64 միլիոն դրամ:

Նշված ժամանակահատվածում «Մեդիաբրենդ Իմպէքս» ՓԲԸ-ի շրջանառության հարկի վճարումները կազմել են 12.7 միլիոն դրամ, շահութահարկի վճարումները՝ 7 միլիոն դրամ, եկամտային հարկի վճարումները՝ 22.3 միլիոն դրամ:

Читайте на 123ru.net