Կրեմլում հուսով են, որ Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին
«Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չի կարողացել գալ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու, հուսով ենք՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին կմիանա տեսակոնֆերանսի միջոցով»:
Սա շատ կարեւոր է, դուք գիտեք, որ Հայաստանը կազմակերպության շատ կարեւոր մասնակից է»,- այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեսյբուքի իր էջում գրել էր, որ չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին.
«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»: