«Մի կին հետեւիցս ասեց թուրքի շուն, երբ իմացավ, որ Բաքվից եմ». Ըստ բռնագաղթածների՝ իրենց նկատմամբ «այլ» վերաբերմունք կա
Շուտով կլրանա 28 տարին, ինչ տիկին Մանյան Բաքվի ջարդերից փրկվել ու բռնագաղթել է Հայաստան, բայց այս տարիների ընթացքում, ինչպես ինքն է ասում՝ այդպես էլ չի կարողացել ինտեգրվել հայաստանյան հասարակությանը: Ասում է՝ ադրբեջանահայերի նկատմամբ վերաբերմունքն այլ է: