Новости по-русски

Նավթի գները սկսել են աճել ռեկորդային անկումից հետո

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի դրական դինամիկա են գրանցում տեխնիկական շտկման շրջանակում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»` հղում անելով առուվաճառքի տվյալներին։

Երևանի ժամանակով ժամը 09։39–ի դրությամբ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,92 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 36,56 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,68 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 35,05 դոլարի։

Հիշեցնենք, որ նախօրեին Brent տեսակի հումքի արժեքը նվազել էր` հասնելով բարելի դիմաց 36,2 դոլարից ցածր ցուցանիշի։ Սակայն հետո «սև ոսկին» թանկացել էր` հասնելով բարելի դիմաց 36,47 դոլարի։

Միաժամանակ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը վստահություն էր հայտնել, որ նավթի գների անկումը երկար չի տևի։ –0–

Читайте на 123ru.net