Новости по-русски

ԱՄՆ-ը կշարունակի ջանքերը ԼՂ կարգավորման ուղղությամբ

ԱՄՆ-ը կշարունակի ջանքերը ԼՂ կարգավորման ուղղությամբ

Այս մասին  Ջոն Քիրբին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով դեկտեմբերի 19-ին Բեռնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Մենք կարծում ենք, որ հանդիպումը նախագահներին կարեւոր հնարավորություն ընձեռեց դեմ առ դեմ զրուցելու եւ հստակեցնելու իրենց դիրքորոշումները: Նախագահներն ընդունեցին, որ իրավիճակը հակամարտության գոտում վատթարացել է: Նրանց խնդրանքով Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են աշխատանքները լարվածությունը մեղմելուն ուղղված առաջարկների շուրջ: Համանախագահները պատրաստ են աջակցել հաջորդ տարի նախագահների հանդիպման կազմակերպմանը՝ շարունակելու կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները»,- ասել է Ջոն Քիրբին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն աշխատանք տանում է Ադրբեջանի ղեկավարության հետ՝ կյանքի կոչելու վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների նախագահ Էդ Ռոյսի եւ ավելի քան 80 կոնգրեսականների ներկայացրած՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկությունները, պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է.

«Մենք սատարում ենք շփման գծում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ առաջարկությունները: Մեր համանախագահ դեսպան Ուորլիքը իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է քննարկել այդ առաջարկությունները երկու կողմի հետ: Մենք հավատացած ենք, որ լարվածությունը մեղմելու մեկ այլ միջոց է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ շփումների ակտիվացումը: Մենք հավատացած ենք, որ խաղաղության հաստատման համար կողմերը կարիք ունեն վստահելու միմյանց»:

Читайте на 123ru.net