Новости по-русски

Ահաբեկչության վտանգ՝ Մյունխենում

Մյունխենում անցած գիշեր անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին ձեռնարկվել այն բանցի հետո, երբ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել քաղաքում ծրագրվող ահաբեկչական հարձակման մասին:


Գերմանական աղբյուրների տեղեկություններով, խոսքը 7 ինքնասպան ահաբեկիչների մասին էր, որոնք առնչություններ ունեն «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման հետ: Ողջ գիշեր ծավալված ոստիկանական գործողությանը շուրջ 600 իրավապահ է մասնակցել։


Մյունխենի կենտրոնական երկաթուղային կայարանի, ինչպես նաև Պասինգ արվարձանում գտնվող կայարանի գործունեությունը դադարեցվել էր, ուղևորներն ու աշխատակիցները տարհանվել էին:

Читайте на 123ru.net