Новости по-русски

«ՀայաՔվե»-ն եւ «Միասնության թեւեր»-ը ընտրություններում միասնաբար հանդես կգան

Այդ մասին այսօր տեղեկացրել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո, սա երկրորդ կարեւոր հանգրվանն էր՝ ձեւավորելու նոր, ազգային եւ ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական համակարգին, եւ հույս եւ հեռանկար տրամադրել մեր քաղաքացիներին: 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թեւեր»-ի մեր բոլոր գործընկերներին՝ Արման Թաթոյանի ղեկավարությամբ, վստահության եւ համագործակցության համար, եւ հույս հայտնել, որ այդ դրական լուրը իրական խթան կհանդիսանա բազմաթիվ այլ դրական զարգացումների համար, իսկ արդյունքներն էլ չեն ուշանա», - ասել է Ավետիք Չալաբյանը:

Читайте на сайте