Новости по-русски

McDonald's-ը Հայաստան չի գալու

McDonald's-ը Հայաստան չի գալու

McDonald's-ը չի պատրաստվում ցանցի ռեստորան բացել Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. McDonald's-ը չի պատրաստվում ցանցի ռեստորան բացել Հայաստանում, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալութունը:

Այդ մասին է հայտնել Եվրոպայում McDonald's ցանցի ռեստորանների մամուլի քարտուղար Ջոանա դը Քոնինգը:

McDonald's-ը վստահաբար կարելի է անվանել աշխարհում արագ սննդի ամենահայտնի ցանցը: Եվ այն, որ հայերը, ինչպես և շատ այլ երկրների քաղաքացիներ, աշխարհահռչակ ֆաստ-ֆուդի սիրահարներ են, զարմանալի չէ:

Ցանցի ռեստորանների բացման մասին լուրերը հայկական ԶԼՄ-ներում վաղուց են պտտվում: Այնուամենայնիվ, երկար սպասված ֆաստ-ֆուդը հայկական շուկայում չի հայտնվի:

Ճի՞շտ են, արդյոք, սնվում հայերը. փորձագետի կարծիք

Դեռևս 2011 թվականին հայկական լրատվամիջոցները լուր էին տարածել, որ «Տաշիր» խումբը բանակցություններ է վարում Ռուսաստանում McDonald's-ի ներկայացուցիչների հետ Հայաստանում ռեստորանային ցանց բացելու ուղղությամբ:

Ծրագրվում էր, որ առաջին ռեստորանը կբացվի «Դալմա Գարդեն Մոլ» երևանյան առևտրային կենտրոնում: Սակայն այդպես չեղավ: Որոշ ժամանակ անց «Տաշիր» խմբի ներկայացուցիչները կրկին արտահայտվել են McDonald's բացելու ցանկության մասին, բայց այժմ «Ռիո» հիպերմարկետում:

Հայաստանում McDonald's-ը շուտով տեսնելու հույսն արթնացել էր հայկական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ վրացի գործարար Թեմուր Չկոնիան պատրաստվում է երկրում արագ սննդի ռեստորանների ցանց բացել:

Նշվում էր, որ գործարարն առաջին ռեստորանը կբացի Երևանում, իսկ այնուհետև նաև` Հայաստանի այլ քաղաքներում:

Տարածված լուրերում վերջնականապես հստակություն մտցնելու և իրավիճակը պարզելու համար «Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիմեց McDonald's-ի եվրոպական գրասենյակ` խնդրելով հաստատել կամ հերքել Հայաստանում վրացի գործարարի կողմից ռեստորաններ բացելու մասին լուրերը: Մամուլի քարտուղար Քոնինգի պատասխանն ավելի քան սպառիչ էր:

«Կարող եմ հաստատել, որ դա ճիշտ չէ: Մենք չենք ծրագրում ռեստորաններ բացել Հայաստանում»,- ասել է Քոնինգը:

Ֆաստ-ֆուդի թանգակին գնահատողներ, Հայաստանում McDonald's-ի բացում առայժմ չի նախատեսվում, այնպես որ մնում է սպասել և հավատալ հրաշքի: -0-

Читайте на 123ru.net