Արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կմեկնեն Բրյուսել
Մարտի 9-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելեն Բրյուսել։