Ուղեղ և գիտակցություն. Հնարավո՞ր է արդյոք մեկն առանց մյուսի
Գիտակցությունը, լայն իմաստով, սահմանվում է, որպես իրեն աշխարհի հետ հարաբերելու, իրեն աշխարհից զատելու և աշխարհին հակադրելու սուբյեկտի ունակություն: Գիտակցության գործառույթը կապված է ուղեղի հետ` աշխարհի ամենաբարդ և ամենակատարյալ «սարքի» հետ: Ուղեղը կանխորոշում է կենսաբանական օրգանիզմի ռեֆլեկսիվ ուղղվածությունը, համարվում է, որ այն ուղղորդում է նաև մարդու գիտակցության ուղղվածությունը: Սակայն, նյարդաֆիզիոլոգները գնալով ավելի հաճախ են հարցեր հնչեցնում այս, թվում է թե, վաղուց ապացուցված փաստի առնչությամբ: